Նորություններ
Ուսումնական տարհանում Արագածոտնի ՄՓՎ-ի և <<Փրկենք երեխաներին>> ՀԿ-ի հետ համատեղ
06.02.2015

Հունվարի 6-ին Արագածոտնի մարզային փրակարական վարչությունը <<Փրկենք երեխաներին>> հասարակական կազմակերպության հետ համատեղ Աշտարակ քաղաքի <<Հովիկ>> և Աշտարակի թիվ 3 ներառական կրթության դպրոցում իրականացրեց ուսումնական տարհանում:
Չնայած նրան, որ մանկապարտեզում առաջին անգամ էր իրականացվում նմանատիպ միջոցառում, Արագածոտնի մարզային փրկարական վարչության աշխատակիցներին գոհացրեց ստացված արդյունքը:
Աշխատանքներին մասնակցեցին նշված հաստատությունների աշխատակիցներ, երեխաներ, ծնողներ և ուսուցիչներ: Արագածոտնի ՄՓՎ-ի աշխատակիցները` փ/ծ լեյտենանտ Մուրադյանը, փ/ծ սերժանտներ Ա. Կարապետյանը և Լ. Բադալյանը օգտակար ցուցումներ տվեցին ուսումանական տարհանման մասնակիցներին: