Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Բաց դաս` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին

06.02.2015

Աշտարակի Պ.Պռոշյանի ավան թիվ 3 հիմնական դպրոցի 7-րդ դասարանում տեղի ունեցավ բաց դաս` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Դասն սկսվեց ցեղասպանության խորհրդանիշ անմոռուկները բոլորի կրծքին ամրացնելով: Ներկաները իրենց ձայնը միացրին <<Ցեղասպանության հետևանքով միլիոնավոր մանուկներ չծնվեցին>> բողոքի` խոսքով լուսանկարվելու շարժմանը և դպրոցի փառքի սրահում լուսանկարվեցին:
Այնուհետև խոսվեց Մեծ Հայքի 15 նահանգների, Հայաստանի 12 մայրաքաղաքների դինաստիայի բոլոր թագավորների ու թագուհիների մասին: Աշակերտները կատարեցին քաղաքական իրավիճակի վերլուծություն,հետաքրքիր փաստարկներով ու մեկնաբանությամբ զուգահեռներ անցկացնելով հայոց պատմության տարբեր դարաշրջանների, անցյալի ու ներկայի միջև:
Իրենց գիտելիքներն աշակերտները ցուցադրեցին <<Անի>> վերնագիրը կրող բեմականացմամբ, որտեղ ներկայացվեց, որ երբեմնի փառք վայելող Բյուզանդիան, Բագրատունիների թագավորությունը կործանելով` հետագայում նույն պատմական ճակատագիրն ունեցավ: 1453թ. մայիսի 29-ին նվաճվեց թուրքերի կողմից: Մայրաքաղաք Կոստանդնուպոլիսը վերանվանվեց Ստամբուլ, իսկ Բյուզանդիան հեռացավ պատմության ասպարեզից: Բոլոր փորձություններից հայը հաղթանակած դուրս եկավ:
Առաջին և Երկրորդ աշխարհամարտերում իր արժանի ներդրումն ունեցավ միջազգային անվտանգության և խաղաղության հաստատման գործում, փառավոր հաղթանակներ տարավ Սարդրապատի և Արցախյան հերոսամարտերում:
Ուսուցչուհին` Նունե Մովսիսյանը, կոչ արեց հայրենասեր, գիտակից և ուսյալ կեցվածքով պաշտպան կանգնել հայրենի սրբազան ժառանգությանը, աննահանջ պայքարով ծառայել 10 մլն. հայության դարավոր նվիրական նպատակների իրականացմանը:
Միջոցառումը եզրափակվեց ևս մեկ ստեղծագարծության բեմականացմամբ` <<Հայասատան>>: Աշակերտները ներկայացրին հաղթանակի տեսարան` Մայր Հայաստանը, նրան պաշտպան հայ զինվորը, խաչը պահած հայորդին և վաղվա լուսավոր ապագայի համար աղոթող հայ մարդը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14