Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն Արագածոտնի մարզում կարևորեց կոոպերատիվների հիմնումը

04.02.2015


ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը փետրվարի 3-ին աշխատանքային այցով Արագածոտնի մարզում էր, որտեղ նա մասնակցեց գյուղատնտեսական աշխատանքների նախապատրաստմանը նվիրված խորհրդակցությանը:
Խորհրդակցությունը բացեց մարզպետ Սարգիս Սահակյանը եւ ասաց, որ նախարարի հետ մարզ են այցելել նաեւ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Խաչատրյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանը, ՀՀ ԳՆ գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Գագիկ Խաչատրյանը և այլ պաշտոնատար անձինք:
Նախարար Սերգո Կարապետյանն իր ելույթում նշեց, որ 2014 թվականին մարզի ագրարային ոլորտում գրանցվել են դրական տեղաշարժեր: Մասնավորապես, մարզում առկա 54149.9 հեկտար վարելահողերից 2014թ. օպերատիվ տվյալներով մշակվել է 37991 հեկտար: Նախորդ տարվա ընթացքում մարզում զգալի աճ է արձանագրվել նաև կենդանական ծագման մթերքների արտադրության ծավալների ավելացման ուղղությամբ: Մսի իրացման ծավալները 2014 թվականին, նախորդ տարվա համեմատությամբ , ավելացել են 5.8 % -ով, կաթինը` 5.9 %-ով, ձվինը` 5.2 %-ով, որը հիմնականում պայմանավորված է մարզում իրականացվող պետական աջակցության ծրագրերի արդյունավետությամբ: Նախարարն ընդգծեց, որ այսօր մանր գյուղացիական տնտեսությունների հզորացման միակ ճանապարհը միավորումների և կոոպերատիվների ստեղծումն է՝ այդ ենթատեքստում կարևորելով ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից և Համաշխարհային բանկի աջակցությամբ «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագրի (CARMAC, 2011-2016 թթ.) իրականացումը:
Նախարարն ասաց, որ 2014 թվականին մարզի Արտաշավան համայնքում բացվել է անասնաբուժական և գյուղատնտեսական սպասարկման կենտրոն՝ ընդգծելով հետագայում այլ համայնքներում նմանատիպ կենտրոնների գործարկման անհրաժեշտությունը: Ընթացիկ տարում նույնպես հանրապետությունում կշարունակվեն պետական աջակցության ծրագրերը, և սերմացուն, պարարտանյութն ու վառելանյութը գյուղացիներին կտրամադրվեն նախորդ տարվա պայմաններով. դրանց գինն անկախ դոլար-դրամ հարաբերակցության փոփոխությունից կմնա անփոփոխ:
Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Խաչատրյանն իր հերթին տեղեկացրեց, որ ի տարբերություն նախորդ տարիների, 2015 թվականին ՋՕԸ-երի առջև շատ սեղմ ժամկետներ են սահմանվել համակարգն արդեն իսկ մարտի 1-ին ոռոգման սեզոնին պատրաստելու համար: Նա հավելեց, որ ընթացիկ տարում մարզում նախատեսվում է գույքագրել բոլոր չշահագործվող խորքային հորերը` անհրաժեշտության դեպքում դրանք նույնպես աշխատունակ վիճակի բերելու և ջրի հավելյալ պաշարներ ապահովելու համար:
Խորհրդակցության ավարտին գյուղատնտեսության զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի և բեղմնավոր աշխատանքի համար ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Գյուղատնտեսական նվաճումների համար» ոսկե մեդալով պարգևատրվեց Կարբի համայնքի ղեկավար Կարո Բաղդասարյանը, իսկ ոլորտի մի խումբ այլ ներկայացուցիչների հանձնվեցին շնորհակալագրեր: Ամփոփելով խորհրդակցությանը քննարկված հարցերը, մարզպխետ Սարգիս Սահակյանը շնորհակալություն հայտներց նախարարին` պարբերաբար մարզ այցելելու եւ իրականացվող ծրագրերին աջակցելու, և ոլորտի լավագույն աշխատակիցների աշխատանքը գնահատելու համար: համար:
Այցի ավարտին մարզպետի ուղեկցությամբ նախարարը հետևեց մարզի մի քանի համայնքների ներտնտեսական ցանցերի մաքրման և վերանորոգման աշխատանքների ընթացքին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14