Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հանձնվեցին Ծաղկահովիտի նորակառույց շենքի առաջին բնակարանները

31.01.2015

Ավարտվել է Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Շիրակացի 5 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքի հիմնանորոգումը: Ծրագիրը ՀՀ նախագահ Սերժ Սարգյանի խոստումներից մեկն է, որի համաձայն 1988 թվականի երկրաշարժի ժամանակ վթարված այս շենքը հիմնովին վերանորոգվեց եւ հանձնվեց շահագործման: Շինարաության արդյունքում հինգհարկանի շենքի վերջին` 5-րդ հարկը ապամոնտաժվեց, եւ ամրացման ու հիմնանորոգման աշխատանքներից հետո շահագործման հանձնվեց 4 հարկանի կառույցը, որն ունի 40 բնակարան:
Ծրագիրն իրականացնելու համար ՀՀ Կառավարության համապատասխան որոշմամբ ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով, որի կազմում են Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը, քաղաքաշինության, ՏԿԱԻ նախարարությունների, այլ մարմինների պատասխանատու ներկայացուցիչներ: Հանձնաժողովը ղեկավարում է քաղաքաշինության նախարարի տեղակյալ Արմեն Ղուլարյանը: Համաձայն կառավարության որոշման, հստակեցել է բազմաբնակարանի շահառուների շրջանակը, համաձայն որի, այն հանձնվելու է երկրաշարժի ժամանակ բնակելի տարածք կորցրած եւ այնուհետեւ որեւէ տեսակի փոխհատուցում չստացած ընտանիքներին:
Հունվարի 31-ին մարզպետ Սարգիս Սահակյանի մոտ կայացավ վիճակահանություն, որին ներկա էին հանձնաժողովի նախագահ, քաղաքաշինության նախարարի տեղակյալ Արմեն Ղուլարյանը եւ մյուս անդամները:
Առաջին սեփականատերերը` 11 ընտանիք, բնակարաններն ընտրեցին իրենք` վիճակահանությամբ: Եւս 4 բնակարան հանձնվեց իբրեւ ծառայողական բնակարան, որոնց վիճակահանությունը կատարվեց պետական գույքի կառավարման վարչության ներկայացուցչի կողմից:
Շնորհավորելով ընտանիքներին, մարզպետը նշեց, որ մյուս` 25 բնակարանների հատկացումը եւս կկատարվի կառավարության համապատասխան որոշմամբ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14