Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնի մարզպետարանի եւ Միքայելյան վիրաբուժական ինստիտուտի միջեւ կստորագրվի համագործակցության հուշագիր

26.01.2015

Արագածոտնի մարզպետարանի եւ Միքայելյան վիրաբուժական ինստիտուտի համատեղ նախաձեռնությամբ փետրվարի 11-ին մարզպետարանի դահլիճում կայանալու է արտագնա նիստ, որտեղ կողմերի միջեւ կստորագրվի համագործակցության հուշագիր: Մարզպետ Սարգիս Սահակյանի եւ Միքայելյան վիրաբուժական ինստիտուտի տնօրեն Արթուր Թամազյանի ստորագրած փաստաթուղթը ներառելու է ինստիտուտի լավագույն մասնագետների կողմից մարզում գիտակրթական միջոցառումների, կոնֆերանսների, սեմինարների, կլոր սեղանների կազմակերպում: Լավագույն մասնագետները պարբերաբար կայցելեն մարզի բուժհաստատություններ, հետազոտություններ, խորհրդատվություն կիրականացնեն, անհրաժեշտության դեպքում կկատարեն վիրահատություններ, իրենց մասնագիտական գիտելիքներն ու փորձը կփոխանցեն տեղի գործընկերներին:
Հուշագրում ամրագրվում է նաեւ, որ մարզի բուժաշխատողները հնարավորություն կստանան Միքայելյան վիրաբուժական ինստիտուտում անցնելու վերապատրաստման եւ ուսուցման դասընթացներ:
Համագործակցության հուշագրի շրջանակում կկազմակերպվեն նաեւ բաց դռներ: Համաձայն պայմանավորվածության, փետրվարի 12-ին բաց դռների օր կլինի Աշտարակի, փետրվարի 19-ին` Թալինի, փետրվարի 26-ին` Ապարանի բժշկական կենտրոններում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14