Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետը մասնակցեց Նահապետ Ասատրյանի հոգեհանգստի արարողությանը

23.01.2015

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի Քարվաճառի պաշտպանական ուղղությամբ հակառակորդի ձեռնարկած դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձի ժամանակ զոհված հայ զինծառայող 33-ամյա Նահապետ Ասատրյանն Արագածոտնի մարզի Լուսագյուղ համայնքից է:
Հունվարի 22-ին մարզպետ Սարգիս Սահակյանն այցելեց Լուսագյուղ եւ մասնակցեց Նահապետ Ասատրյանի հոգեհանգստի արարողությանը: Նա իր զորակցությունը հայտնեց զոհվածի ընտանիքին, հարազատներին, համագյուղացիներին: Մարզպետի կողմից ընտանիքին տրամադրվեց դրամական աջակցություն:
Նահապետ Ասատրյանի հուղարկավորությունը հունվարի 23-ին է, Լուսագյուղի գերեզմանատանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14