Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հաշվետու եղավ Արագածոտնի մարզային փրկարարական վարչությունը

22.01.2015

Հունվարի 22-ին կայացավ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հաշվետվությունը, որին ներկա էր մարզպետ Սարգիս Սահակյանը, ՀՀ ՏԿ եւ ԱԻ նախարարի տեղակալ Կարեն Իսախանյանը, ՀՀ ՏԿ եւ ԱԻ նախարարության փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, գեներալ մայոր Աստվածատուր Պետրոսյանը, Աշտարակի, Թալինի քաղաքապետերը, մի շարք գյուղական համայնքների ղեկավարներ: 2014թվականի ընթացքում կատարած աշխատանքների մասին հաշվետվությամբ հանդես եկավ մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Ա.Մանուկյանը: Այն ներկայացնում ենք ամբողջությամբ:

Արագածոտնի մարզային փրկարարական վարչությունը տեղակայված է Աշտարակ քաղաքի Ն.Աշտարակեցու 7 հասցեում, քաղաքապետարանի շենքի 3-րդ հարկում, զբաղեցնում է 5 սենյակ, 100 քմ մակերեսով:
Արագածոտնի մարզային փրկարարական վարչության գործունեությունը կանոնակարգվում է <<Հայաստանի փրկարար ծառայության մասին>>, <<Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին>>, <<Քաղաքացիական պաշտպանության մասին>>, <<Փրկարարի և փրկարարի կարգավիճակի մասին>>, <<Հրդեհային անվտանգության մասին>>, <<Սեյսմիկ պաշտպանության մասին>> ՀՀ օրենքների, ՀՀ Կառավարության որոշումների, ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարի, ՓԾ տնօրենի հրամանների, կարգադրությունների և Արագածոտնի մարզպետի` ՔՊ պետի որոշումների համապատասխան:
Արագածոտնի ՄՓՎ-ի և նրա ստորաբաժանումների անձնակազմի ընդհանուր թիվը հաստիքով կազմում է 171, առկա 160, համալրվածությունը 93,5%:
Հաշվետու ժամանակահատվածում վարչության հիմնական աշխատանքային գործունեությունը իրականացվել է Արագածոտնի մարզի բնակչության պաշտպանության համակարգի նախապատրաստման 2014թ. հիմնական միջոցառումների պլանի համաձայն:
Պլանի համաձայն` հաշվետու ժամանակահատվածում նախատեսվել և անցկացվել է 1 հրամանատարաշտաբային ուսումնավարժություն` ՀՀ Արագածոտնի մարզպետարանում և 32 շտաբային ուսումնավարժություն, որից 1-ը ՄՓՎ-ում, 1-ը մարզպետարանում, 30-ը համայնքներում: Մարտի 1-ին ՔՊ միջազգային օրվա կապակցությամբ և սեպտեմբերի 4-ին ՀՀ ԱԻՆ աշխատակցի օրվան նվիրված մարզի 10 դպրոցներում անցկացվել է 10 օբյեկտային վարժանքներ և 20 դպրոցներում դպրոցների ՔՊ շտաբի պետերի կողմից ընթերցվել են դասախոսություններ:
Պլանի համաձայն հաշվետու ժամանակահատվածում նախատեսվել և անցկացվել է 5 հատուկ տակտիկական ուսումնավարժություն կազմակերպություններում և 1 ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցում:


ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ

2014թ. փետրվարի 24–ին ՀՀ Արագածոտնի մարզպետի կողմից տրվել է <<ՀՀ Արագածոտնի մարզում գարնանային հորդացումների, սելավների վտանգի նվազեցման և դրանց կանխարգելման միջոցառումների մասին>> թիվ 20–Ա կարգադրությունը:
2014թ. փետրվարի 28-ին ՀՀ Արագածոտնի մարզպետի կողմից հաստատվել է <<ՀՀ Արագածոտնի մարզի հնարավոր գարնանային վարարումների և սելավների ռիսկերից մարզի բնակավայրերը, տնտեսական արժեքներ ներկայացնող տարածքները, գյուղատնտեսական հողատեսքերն ու բնակչության գույքը պաշտպանելու նպատակով անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումների իրականացման պլանը>>:
ՀՀ Արագածոտնի մարզպետի վերը նշված կարգադրությունն ու պլանը ՄՓՎ աշխատակիցների միջոցով հասցվել է սելավավտանգ գոտում գտնվող 21 համայնքների համայնքապետերին:

ԿԱՊԻ ԵՎ ԱԶԴԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

Արագածոտնի մարզի կապի և ազդարարման համակարգը ներառում է <<Արմեն Տել>> ՓԲԸ Աշտարակի, Ապարանի, Թալինի և Ծաղկահովիտի տարածքային ստորաբաժանումները: Նշված ձեռնարկությունների բազայի վրա ստեղծվել է ՔՊ մարզային կապի և ազդարարման ծառայություն, որը գտնվում է մարզկենտրոնում: Մարզում կենտրոնացված ազդարարման համակարգը ապամոնտաժված է և չի գործում:
Մարզի ղեկավար կազմի ազդարարումը իրականացվում է ՄՓՎ ՃԿԿ օպերատիվ հերթապահ հերթափոխի կրտսեր հրահանգիչների միջոցով:
Մարզի համայնքների ազգաբնակչության ազդարարումը իրականացվում է համայնքներում տեղադրված թվով 48 էլ. շչակներով, որոնք միացվում են տեղերից: Թվով 48 էլ. շչակներով աշխատում է միայն 15-ը:
Շչակների օգտագործումը, շահագործումը և պահպանությունը իրականացնում են համայնքների և կազմակերպությունների ՔՊ պետերը:
Շչակներ չունեցող համայնքներում ազդարարումը իրականացվում է շարժական բարձրախոսների և սուրհանդակների միջոցով:

ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

Հաշվետու ժամանակաշրջանում Արագածոտնի ՄՓՎ 171 հաստիքից համալրված է 160-ը կամ 93,5%: Ծառայությունից ազատվել են 5, որից 1 գլխավոր, 1 ավագ, 4 կրտսեր խմբի ծառայողներ: Ծառայության է ընդունվել 1 ավագ խմբի և 18 կրտսեր խմբի ծառայողներ: Հաշվետու ժամանակահատվածում Արագածոտնի ՄՓՎ և նրա ստորաբաժանումներում առաջխաղացման է նեկայացվել 4 ծառայող:
Հաշվետու ժամանակահատվածում խրախուսվել է 6 ավագ խմբի և 14 կրտսեր խմբի ծառայողներ, կարգապահական տույժի է ենթարկվել 1 գլխավոր խմբի /խիստ նկատողություն/, 1 ավագ խմբի /պաշտոնի 1 աստիճանի իջեցում/, 2 կրտսեր խմբի /խիստ նկատողություն/ ծառայողներ:
2014թ. դեկտեմբերի 8-ից 11-ը Արագածոտնի ՄՓՎ-ի և նրա ստորաբաժանումների ծառայողների 75,4% անցել է հերթական ատեստավորում:


ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ՈՒԺԵՐԻ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՈՒՄ

ՀՀ ԱԻՆ ՓԾ Արագածոտնի ՄՓՎ ծառայողների ծառայողական պատրաստության կազմակերպման և իրականացման նպատակով ստեղծվել է մեկ ուսումնական խումբ, մշակվել է ուսումնական դասացուցակ, հաստատվել ՓԾ տնօրենի կողմից, ըստ որի ամիսը մեկ անգամ անցկացվել են ծառայողական պատրաստության պարապմունքներ:
Հաշվետու ժամանակահատվածում ամենօրյա աշխատանքներ են տարվել փրկարարական ուժերի և տեխնիկայի մշտական մարտական պատրաստության պահպանման ուղղությամբ:
Մարզի տարածաշրջանների օբյեկտներում և կազմակերպություններում կազմակերպվել և իրականացվել է հրշեջ մարտավարական վարժանքներ տարածաշրջանները սպասարկող ՀՓՋ-ների ուժերով և միջոցներով:
Հաշվետու ժամանակահատվածում պարբերաբար ստուգվել են մարզի հրշեջ-փրկարարական ջոկատների ծառայության կրման ընթացքը: Հսկողություն է իրականացվել հրշեջ ավտոմեքենաների շահագործման և ելքերի գրանցման նկատմամբ:
Մարզում առկա են թվով 9 հատ հիդրանտ, որոնցից 2-ը Աշտարակի տարածաշրջանում /2 անսարք/, 4–ը Թալինի տարածաշրջանում / 3 սարքին, 1 անսարք /, 3–ը Ապարանի տարածաշրջանում /1 սարքին, 2 անսարք/: ՄՓՎ նախաձեռնությամբ մարզի Շամիրամ, Հնաբերդ, Ծիլքար, Աշնակ, Բյուրական համայնքներում տեղադրվել են մինի հիդրանտներ, Շողակն, Շամիրան համայնքներում ոռոգման ջրագծերի վրա կառուցվել են փոքր ջրավազաններ, որոնցից կարելի է օգտվել միայն ոռոգման սեզոնին: Ընթացքի մեջ է Կաքավաձոր, Վ.Սասնաշեն, Ն.Սասնաշեն, Վ.Բազմաբերդ, Գեղարոտ, Ն.Ամանոս համայնքներում մինի հիդրանտների տեղադրումը:

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ

2014թ. ճշտվել է Արագածոտնի մարզի բնակչության պատսպարման հաշվարկը: ՈՒսումնասիրվել է Աշտարակ քաղաքում գտնվող ապաստարանը, սեփականատիրոջ հետ կազմվել է ուսումնասիրության ակտ և ներկայացվել է ՀՀ ԱԻՆ ՓԾ: Հաշվետու ժամանակամիջոցում ճշգրտվել են մարզի ՀՃԹ-ների, տրանսպորտային միջոցների, ինժեներական տեխնիկայի, համայնքների տեղեկագրերի, մարզի գազամատակարարման և էլեկտրամատակարարման համակարգերի և մարզի ՕԿՋ–ների տվյալները:
Տարվում են աշխատանքներ մարզի տարահանման մարմինների անհրաժեշտ փաստաթղթերի կազմման ուղղությամբ: Հաշվետու ժամանակահատվածում մարզում ստեղծվել են 114 համայնքային տարահանման հանձնաժողովներ, 76 տարահանման հավաքակայան, 9 ընդունման հավաքակայան, 26 ԺՏԿ և 3 ԵԲԿ:
ՀՀ Արագածոտնի մարզպետի կողմից հաստատվել է <<ՀՀ Արագածոտնի մարզի ՔՊ ծառայությունների շտաբի պետերի հետ անցկացվող 2014 թվականի հրամանատարական պատրաստության պարապմունքների անցկացման>> և <<Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի կազմակերպությունների ՔՊ ծառայությունների շտաբի պետերի հետ անցկացվող 2014 թվականի հրամանատարական պատրաստության պարապմունքների անցկացման >> ծրագրերը:
2014 թվականի մարտի 4–ին և 12–ին, համաձայն վերը նշված ծրագրերի ՔՊ ծառայությունների շտաբի պետերի հետ անցկացվել են հրամանատարական պատրաստության պարապմունքներ:

 

ՄՓՎ ԿՈՂՄԻՑ ՄՇԱԿՎԵԼ և ՃՇԳՐՏՎԵԼ Է

2014թ. հունվարի 1–ի դրությամբ ճշգրտվել են մարզային, համայնքային, կազմակերպությունների, ՔՊ ծառայությունների ՔՊ պլանները և ՔՊ պլան-ժամանակացույցերը:
Կազմվել և նախարարի համաձայնեցմանն է ներկայացվել <<Արտակարգ իրավիճակներում Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի բնակչության պաշտպանության պլանը>>:
Կազմվել և ՔՊՄԿ վարչության համաձայնեցմանն է ներկայացվել <<ՀՀ Արագածոտնի մարզի տարահանված բնակչության կենաապահովման գործընթացի նախապատրաստման միջոցառումների պլանը>>: Աշխատանքներ են տարվում մարզի ՔՊ ղեկավար կազմի հետ մարզի ՔՊ պետի պահեստային կառավարման կետի վերանորոգման և գույքով ապահովման ուղղությամբ:
ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրենի հրամանով հաստատվել է <<ՀՀ ԱԻՆ ՓԾ Արագածոտնի ՄՎՓ լրահամալրմամբ մարտական պատրաստականության բերման պլանը>>:
Համաձայն ՀՀ ՊՆ և ՀՀ ԱԻՆ միջև ստորագրված փոխհամագործակցության պլանի դրույթների մշակման փուլում է գտնվում ՀՀ ՊՆ ԶՈՒ Երևանի կայազորի և ՀՀ ԱԻՆ ՓԾ Արագածոտնի ՄՓՎ միջև փոխհամագործակցության պլանը:

ՄՓՎ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԵԼ Է

Հաշվետու ժամանակահատվածում Արագածոտնի ՄՓՎ-ի և ՀՀ ԱԻՆ ՓԾ ԹՆԱՎ-ի կողմից Արագածոտնի ՄՓՎ-ում և ստորաբաժանումներում վերանորոգվել է 510 մ2 տանիք, շարվել է ՄՓՎ ՃԿԿ-ի մասնաշենքի պատերը 600 մ2, ամրացվել են 72 մ2 կրող պատերը, բացվել են թվով 13 պատուհաններ, ՄՓՎ ՃԿԿ-ի մասնաշենքի տանիքը 160 մ2 ամբողջովին ավարտված է:


ՄԱՐԶՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ՏԱՐԵՐԱՅԻՆ ԵՎ ՏԵԽՆԱԾԻՆ ԲՆՈՒՅԹԻ ԱՂԵՏՆԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
Տարերային բնույթի արտակարգ իրավիճակներ

Ձնաբուք
Մարզի տարածքում գրանցված ձնաբքերի և առատ ձյան հետևանքով ստացվել է 46 ահազանգ , որոնց ընթացքում 153 մարդու ցուցաբերվել է համապատասխան օգնություն, այդ թվում՝ Երնջատափ համայնքից մեկ հիվանդ Ապարանի ՀՓՋ-ի ուժերով տեղափոխվել է Ապարանի բժշկական կենտրոն:

ՈՒժեղ քամի
Հաշվետու ժամանակահատվածում մարզի տարածքում գրանցվել է ուժեղ քամիների 11 դեպք, Սասունիկ, Արտենի, Ապարան, Սադունց, Ցամաքասար և Թաթուլ համայնքներում:

ՈՒժեղ կարկուտ
Հաշվետու ժամանակահատվածում մարզի տարածքում գրանցվել է կարկտահարության 10 դեպք, ինչի հետևանքով վնասվել են Արտենի, Ոսկևազ, Աշտարակ, Թաթուլ, Նիգավան և Սարալանջ համայնքների այգիները և ցանքատարածությունները մասնակի:

Տեխնածին բնույթի արտակարգ դեպքեր
Տեխնածին բնույթի արտակարգ դեպքերին բաժին են ընկել հրդեհները, ՃՏՊ-ները և պայթյուննեը:

Ճ Տ Պ
2014թ. ընթացքում մարզի տարածքում գրանցվել է ՃՏՊ-ի 142 դեպք /զոհ-24, վիր- 148/

2014թ. ընթացքում 2013թ. ընթացքում Համեմատական
Քանակը Զոհ Վիրավոր Քանակը Զոհ Վիրավոր Քանակը Զոհ Վիրավոր
ՃՏՊ 142 24 148 94 25 177 +48 -1 -29

ՄՓՎ ՃԿԿ ստացված կանչերը՝ 577 /զոհ-4, վիրավոր-3/ որից
Հրդեհ – 198 /զոհ-2, վիրավոր-3/
Կեղծ կանչ - 8
Ծխապատում - 3
Վերահսկվող այրում - 4
ԱԻ դեպք - 204 /զոհ-2, վիր- 0 /
Օգնություն - 5
ՈՒսումնական - 28
Տնտ. Աշխատանք - 96
Սոց. Կենցաղային - 30
Հերթապահություն – 1

Աշտարակի ՀՓՋ ստացված կանչեր՝ 337/զոհ-3, վիրավոր-3/, որից
Հրդեհ – 142 /զոհ-1, վիրավոր-3/
Կեղծ կանչ - 8
Ծխապատում - 3
Վերահսկվող այրում-4
ԱԻ դեպք - 56 /զոհ-2, վիր- 0 /
Տնտեսական աշխատանք - 95
ՈՒսումնական - 8
Սոց. Կենցաղային - 20
Հերթապահություն – 1

Ապարանի ՀՓՋ ստացված կանչեր՝ 131, որից
Հրդեհ - 30
Օգնություն - 3
ԱԻ դեպք - 85
ՈՒսումնական - 6
Սոց. Կենցաղային - 6
Տնտեսական աշխատանք – 1

Թալինի ՀՓՋ ստացված կանչեր՝ 54, որից
Հրդեհ - 19
Օգնություն - 2
ԱԻ դեպք - 23
ՈՒսումնական - 7
Սոց. Կենցաղային – 3

Արագածի ՀՓՋ ստացված կանչեր՝ 55/զոհ-1, վիրավոր-0/, որից
Հրդեհ – 7 /զոհ-1, վիրավոր-0/
ԱԻ դեպք - 40
ՈՒսումնական - 7
Սոց. Կենցաղային – 1

Արագածոտնի ՄՓՎ-ի և նրա ստորաբաժանումների կողմից արձագանքած կանչերի վերլուծություն

Անվանումը 2014թ. ընթացքում 2013թ. ընթացքում Համեմատական
Քանակը Զոհ Վիրավոր Քանակը Զոհ Վիրավոր Քանակը Զոհ Վիրավոր
ՃԿԿ ստացված կանչեր 719 28 151 448 23 100 +271 +5 +51
Հրդեհ 198 2 3 158 - 2 +40 +2 +1
Կեղծ կանչ 8 - - 5 - - +3 - -
Օգնություն 5 - - 8 - - -3 - -
Ծխապատում 3 - - 8 - - -5 - -
Վերահսկվող այրում 4 - - 11 - - -7 - -
ԱԻ դեպք 204 2 - 208 23 98 -4 -21 -98
Տնտ. Աշխատ. 96 - - 14 - - +82
Հերթապահություն 1 - - 4 - - -3 - -
Ուսումնական 28 - - 32 - - -4 - -
Սոց. կենցաղային 30 - - - - - +30 - -
ՃՏՊ 142 24 148 94 25 177 +48 -1 -29

Հաշվետու ժամանակահատվածում Արագածոտնի մարզի տարածքում գրանցված թունավորման դեպքերի վերլուծություն

Անվանումը 2014թ. ընթացքում 2013թ. ընթացքում Համեմատական
Քանակը Զոհ Վիրավոր Քանակը Զոհ Վիրավոր Քանակը Զոհ Վիրավոր
Սննդից 7 - 9 3 - 3 +4 - +6
Ալկոհոլից 6 - 6 - - - +6 - +6
Դեղորայքից 18 - 18 7 - 7 +11 - +11
Քիմ. նյութից 17 - 17 6 - 6 +11 - +11
Շմոլ գազից 5 - 5 1 - 2 +4 - +3
Այլ աղբյուր 27 - 27 17 - 232 +10 - -205
ընդհամենը 80 - 82 34 - 250 +46 - -168

ԻՐԱՎԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ
ՀՀ Արագածոտնի մարզպետի կողմից 2014թ. ընթացքում ընդունվել է 7 իրավական ակտ`
- 2014թ. փետրվարի 4–ին <<ՀՀ Արագածոտնի մարզի բնակչության պաշտպանության համակարգի նախապատրաստման 2014 թվականի հիմնական միջոցառումների պլանը հաստատելու մասին >> ՀՀ Արագածոտնի մարզպետի թիվ 11–Ա որոշում,
- 2014թ. փետրվարի 24–ին <<ՀՀ Արագածոտնի մարզում գարնանային հորդացումների, սելավների վտանգի նվազեցման և դրանց կանխարգելման միջոցառումների մասին>> ՀՀ Արագածոտնի մարզպետի թիվ 20–Ա կարգադրություն,
- 2014թ. մարտի 7-ին <<ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի Ն.Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն նախապատրաստելու և անցկացնելու մասին>> ՀՀ Արագածոտնի մարզպետի թիվ 26–Ա կարգադրություն:
- 2014թ. ապրիլի 28-ին <<ՀՀ Արագածոտնի մարզի բնակչության պաշտպանության պլանը հաստատելու մասին>> ՀՀ Արագածոտնի մարզպետի թիվ 42–Ա որոշում:
- 2014թ. ապրիլի 30-ին <<ՀՀ Արագածոտնի մարզպետարանում շտաբային ուսումնավարժություն նախապատրաստելու և անցկացնելու մասին>> ՀՀ Արագածոտնի մարզպետի թիվ 50–Ա որոշում:
- 2014թ. հուլիսի 2-ին ՀՀ Արագածոտնի մարզպետի 64-Ա որոշմամբ հաստատվել է <<ՀՀ Արագածոտնի մարզի տարահանված բնակչության կենսաապահովման գործընթացի նախապատրաստման մարզային պլան>>-ը:
- 2014թ. օգոստոսի 4-ին <<Բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը և իրականացումը ուժեղ երկրաշարժի դեպքում>> թեմայով ՀՇՈՒ նախապատրաստելու և անցկացնելու մասին ՀՀ Արագածոտնի մարզպետի թիվ 26 – Ա կարգադրություն:
-
ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ
Հաշվետու ժամանակահատվածում ընթացիկ վերանորոգման են ենթարկվել Աշտարակի ՀՓՋ-ի ԿԱՄԱԶ-8 ԱԲ-40, ԶԻԼ-130 ԱԲ-40, Ապարանի ՀՓՋ-ի ԶԻԼ-131 ԱԲ-40 և ՈՒՐԱԼ-4320 կունգ, Արագածի ՀՓՋ-ի ԶԻԼ-130, ԶԻԼ-131 կունգ և ԶԻԼ-131 ԱԲ-40 մակնիշների, ինչպես նաև ՄՓՎ-ի վազ-21214 և ՈՒԱԶ-5142 ավտոմեքենաները: Նշված ավտոմեքենաների վերանորոգման աշխատանքները իրականացվել են ՄՓՎ `ԹՆՏԱՎ-ի: ուժերով:
Թալինի ՀՓՋ-ի ԿԱՄԱԶ ԱԲ-10 մակնիշի ջրատարի շարժիչը ուղարկվել է ԹՆՏԱՎ բազա վերանորոգման:

ՈՒՍՈՒՑՄՆ ԳԾՈՎ
Արագածոտնի ՄՓՎ-ում ուսուցումը իրականացվել է համաձայն ՀՀ Արագածոտնի ՄՓՎ 2014թ. աշխատանքային պլանի:
Ամիսը 1 օր սպայական կազմի հետ տարվել են ծառայողական և 2 օր ֆիզիկական պատրաստության պարապմունքներ, իսկ շաբաթական 4 ժամ՝ ինքնուրույն պատրաստության պարապմունքներ:
 

ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ փ/ծ գեներալ-մայոր Ա. Պետրոսյան, ՀՀ ՏԿ ԱԻ նախարարի տեղակալ Կ. Իսախանյանը և ՀՀ Արագածոտնի մարզպետ Ս. Սահակյանը Արագածոտնի մարզային փրկարարական վարչություն աշխատանքը գնահատեցին բավարար:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14