Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հոգեհանգստյան կարգ եւ մոմավառություն Ավետիսյանների ընտանիքի համար

19.01.2015

Արագածոտնի մարզկենտրոն Աշտարակի Արբ. Մարիանէ եկեղեցու բակում հունվարի 19-ին տեղի ունեցավ մոմավառություն` ի հիշատակ Գյումրիում ռուս զինվորի կողմից դաժանաբար սպանված Ավետիսյանների ընտանիքի: Արագածոտնի թեմի առաջնորդ Տ. Մկրտիչ եպս. Պռոշյանը կատարեց սպանդի ենթարկված ընտանիքի անդամների մահվան յոթերորդ օրվա հոգեհանգստյան արարողություն:
Արձագանքելով Գյումրիում կատարված ահասարսուռ ոճրագործությանը, հարյուրավոր մասնակիցներ իրենց սրտի ձայնը միացրին բազմահազար այն աղոթքներին, որոնք ուղղվում են առ աստված` դաժանաբար սպանված ընտանիքի անդամների հոգիների հանգստության համար:
Եղերական ոճրագործությունը խստորեն դատապարտեցին եւ Ավետիսյանների ընտանիքի հարազատներին, բոլոր գյումրեցիներին իրենց զորակցությունը հայտնեցին մարզպետ Սարգիս Սահակյանը, արարողության բոլոր մասնակիցները:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14