Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնի մարզի Եղնիկ և Թաթուլ համայնքների 160 երեխա նվերներ ստացավ

15.01.2015

Ամանորյա տոնական օրերին հաճելի անակնկալ մատուցվեց Արագածոտնի մարզի Եղնիկ և Թաթուլ համայնքների երեխաներին: Մարզպետ Սարգիս Սահակյանի աջակցությամբ եւ Ադվենտիստական Զարգացման և Օգնության Կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի նախաձեռնությամբ (ADRA Armenia) իրականացվեց բարեգործական հերթական ձեռնարկը:
Ծրագրի թեման այս անգամ Սուրբ Ծնունդն էր, որի առթիվ ADRA-ն պատրաստել էր մանկական ծրագիր` Սուրբ Ծննդյան երգեր եւ բեմադրություն, որը կատարեցին ADRA-ի փոքրիկ կամավորները: Իրենց ելույթով ակտիվ մասնակցություն ունեցան նաև Եղնիկ համայնքի մանուկները:
Ծրագրի շրջանակներում եղնիկցի եւ թաթուլցի 2-12 տարեկան 160 երեխա ստացավ նվերներ:
Նշենք, որ անցած տարվա աշնանը ADRA Armenia-ն նույն համայնքներում ջրամատակարարման բարեգործական ծրագիր է իրականացրել: Կառուցվել է խմելու ջրի եւ ոռոգման ներքին ցանցի համակարգը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14