Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնում նորակոչիկներին բանակ ճանապարհեցին եկեղեցուց

12.01.2015


Հունվարի 8-ին Արագածոտնի մարզում մեկնարկեց ձմեռային զորակոչը: Զորակոչի առաջին օրը նորակոչիկներին բանակ ճանապարհեցին մարզկենտրոն Աշտարակի Սուրբ Մարիանէ եկեղեցուց:
Հոգեւոր հովիվ Տեր Մկրտիչ քահանա Երանյանը օրհնության խոսք հղեց նորակոչիկներին եւ աղոթեց առ Աստված՝ խաղաղ ու անվտանգ ծառայոթյան համար:
Նորակոչիկներին ճանապարհելու էր եկել Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը: Նա շնորհավորեց բոլորին Ամանորի եւ Սուրբ ծննդի կապակցությամբ եւ մեծ խորհուրդ տեսավ նորակոչիկներին Աստծո տնից ճանապարհելու մեջ:
-Ձեր ծնողներն այսօր հպարտ են, որ ունեն որդիներ, ովքեր պատրաստվում են դառնալ երկիր հենասյունը,-դիմելով նորակոչիկներին, ասաց մարզպետը:-Ձեզանից է կախված մեր երկրի ամրությունը: Ձեր նմանների շնորհիվ է, որ մեր երկրի սահմաններն անառիկ են, եւ պատահական չէ, որ տարվա մարդ ճանաչվեց իր կյանքը հայրենիքին նվիրաբերած Արմեն Հովհաննիսյանը: Հայոց պետության, երկրի նախագահի, պաշտպանության նախարարի կողմից արվում է ամեն ինչ, որպեսզի հայ զինվորի համար ամուր եւ ապահով ծառայություն ապահովվի,-հավաստիացրեց մարզպետը:
Ընդունելով օրհնանքի եւ բարեմաղթանքի խոսքերը, նորակոչիկները մոմավառություն կատարեցին եւ ուղեւորվեցին ծառայության:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14