Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի շնորհավորական ուղերձը Ամանորի եւ Սուրբ ծննդյան տոների առթիվ

30.12.2014


Սիրելի հայրենակիցնե’ր, ի սրտե շնորհավորում եմ Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ:
Մարդկության պատմությունը ոտք դրեց նոր` 2015 թվականը: Ճանապարհելով հին տարին, մենք ի մի ենք բերում մեր ձեռքբերումները, ամփոփում այն ամենը, ինչը որ իրականություն ենք դարձրել:
Այսօր հստակորեն կարող ենք ասել, որ տարին առաջընթացի լուրջ քայլ էր, լի` հուսադրող ձեռնարկներով, իրականացրած ծրագրերով: Այդ ամենի մեջ առանձնակի հպարտությամբ ենք փաստում մեր երկրի զինված ուժերի հաջողությունները, որոնք վերստին ապացուցում են, որ մեր նախնիների երազած անկախ ու ազատ հայրենիքը ապահով եւ վստահելի ձեռքերում է:
Տարեմուտի շեմին, անկասկած, նոր ծրագրեր ու անելիքներ ենք նախատեսում, որոնք իրականացնելու ենք միահամուռ եւ միասնական ուժերով: Դրանք միտված են երկրի կայուն եւ հաստատուն առաջընթացի ապահովմանը, սահմանների անառիկության ու անվտանգության պահպանմանը:
Կրկին շնորհավորում եմ ամենքիս, մաղթում եմ բարեկեցություն, երջանկություն, խաղաղ ու ստեղծագործ կյանք:
Շնորհավո’ր նոր` 2015 թվականը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14