Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կայացավ Արագածոտնի մարզխորհդի վերջին նիստը

27.12.2014

Դեկտեմբերի 27-ին Արագածոտնի մարզպետարանում կայացավ մարզխորհիրդի վերջին նիստը: Օրակարգային հարցերին համապատասխան, լսվեցին համայնքների սեփական եկամուտների հավաքագրման տարեկան ցուցանիշերի, հողի հարկի եւ գույքահարկի շտեմարանների հետ տարվող աշխատանքների մասին ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Նորայր Գալստյանի եւ մարզի համայնքներում ապօրինի շինարարության կանխարգելման ու վերացման մասին` քաղաքաշինության վարչության պետ Աշոտ Դավայանի զեկույցները:
Մարզպետ Սարգիս Սահակյանը ներկայացրեց ամփոփիչ ելույթը 2014 թվականին մարզում կատարված աշխատանքների, արձանագրված ձեռքբերումների եւ բացթողումների մասին: Նա անցնող տարին, ընդհանուր առմամբ, հաջողված համարեց: Առանձնակի ձեռքբերում է արձանագրվել սեփական եկամուտների հավաքագրման մեջ. այն կատարվել է 102%-ով, որը մինչեւ տարեվերջ կհասնի շուրջ 107%-ի:
Անդրադառնալով գյուղատնտեսության ոլորտին, մարզպետն ասաց, որ, թեպետ, տարեսկզբին ցրտահարություն, այնուհետեւ կարկտահարություն արձանագրվեց, նկատվեց նաեւ ոռոգման ջրի սակավություն, այդուհանդերձ, շնորհիվ գործընթացների ճիշտ եւ համակարգված կազմակերպման, գյուղատնտեսական արտադրանքի բոլոր տեսականիների մասով, բացառությամբ ծիրանի, մարզը աճ ունեցավ: Հաջողությամբ կազմակերպվել են կառավարության կողմից իրականացվող գյուղատնտեսական վարկերի տրամադրման, թունաքիմիկատների, դիզելային վառելանյութի, պարարտանյութի, սերմացուների ձեռքբերման ծրագրերը: Ցրտահարությունից տուժած տնտեսությունների ոռոգման ջրի վճարը զիջվել է 50 %-ով, իսկ հողի հարկը ամբողջությամբ` 100%-ով:
Տարբեր աղբյուրներով, ընդհանուր առմամբ, մարզում ներդրումային ծրագրերը կազմել են 41 միլիարդ 11 միլիոն 88 հազար դրամ: Լայնածավալ գործընթացներ են իրականացվել կրթության, առողջապահության, սոցիալ-տնտեսական ոլորտներում, մարզային եւ համայնքային հանրային նշանակության կառույցներում: Մարզպետը ըստ ոլորտների մանրակրկիտ ներկայացրեց իրականացված աշխատանքները:
Հաջողությամբ շարունակվել է կառարավության կողմից հրատապ` 5-րդ ծրագրի իրականացումը: Այս շրջանակում հիմնանորոգվել են Եղնիկ, Վ.Բազմաբերդ, Դավթաշեն, Բազմաղբյուր, Ձորագլուխ համայնքների դպրոցները, Կարբիի, Կարմրաշենի, Բյուրականի, Թալինի, Ուշիի ներհամայնքային ճանապարհները: Պահուստային ֆոնդից վերանորոգվել են Աշնակ համայնքի կենցաղի տունը, Ոսկեթասի հանդիսությունների սրահը, Եղնիկի դպրոցի մարզադահլիճը: Տնտեսված գումարներով վերանորոգվել է Աշտարակի Վ. Պետրոսյանի անվան դպրոցի սանհանգույցը:
Մարզպետարանի պատվերով հիմնանորոգում է կատարվել Փարպիի դպրոցում: Ծրագրեր են իրականացվել նաեւ քաղաքաշինության նախարարության պատվերով: Այսպես` հիմնանորոգվել են Արագածի թիվ 1, Ծաղկահովիտի, Քուչակի դպրոցները, կառուցվում են Վարդենիսի դպրոցը եւ Աշտարակի մարզադպրոցը: Մշակույթի նախարարության պատվերով վերանորոգվել են Հարթավանի, Իրինդի, Զովունի, Ոսկեվազի եկեղեցիները:
34 միլիարդ 856 միլիոն 12 հազար դրամ էլ կազմել են բարերարների եւ այլ աղբյուրների կողմից կատարված ներդրումները: Այսպես. Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ վերանորոգվել են Արմավիր –Գյումրի -Վրաստանի սահման /Քարակերտ- Գետափ/ 24 կմ հատվածը, կառուցվել եւ հիմնանորոգվել են Աշտարակ, Օհանավան,Կարբի, Մուղնի,Սասունիկ համայնքների խմելու ջրի ներքին ցանցը, Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ վերանորոգվել են Երևան-Աշտարակ միջպետական նշանակության ճանապարհի /Հյուսիս-հարավ/ 10,7 կմ հատվածը, Աշտարակ-Թալին միջպետական նշանակության ավտոճանապարհը /Հյուսիս-հարավ/, կառուցվել եւ հիմնանորոգվել են Ոսկեվազ, Ոսկեհատ, Օշական համայնքների խմելու ջրի ներքին ցանցը: Խմելու եւ ոռոգման համակարգերի կառուցման, վերանորոգման, հանրակրթական դպրոցների, մշակույթի տների, մանկապարտեզների եւ այլ կյառույցների հիմնական կամ մասնակի նորոգման, գազիֆիկացման, սոցիալական աջակցության եւ բազմաբնույթ այլ ծրագրեր են իրականացվել Հայաստանի սոցներդրումների, ,,Հայաստան,, համահայկական հիմնադրամների, IFAD-ի, Հայաստանի հաշմանդամների ,,Փյունիկ,, միության, ,,Սատար,, , ամերիկյան ,,Ամքոր,, եւ մեկ այլ բարեգործական կազմակերպությունների, ,,Շեն,, , ,,Էներգախնայողություն,, , COAF հիմնադրամների, ,,Վորլդ վիժն ինթերնեյշն,, , ,,Դիակոնիա,, ,,ADRA,,,,, ,,Լայթ հաուս,, , ,,Քաունթերփարթ,, եւ միջազգային այլ կազմակերպությունների, հիմնադրամների, անհատ բարերարների հետ համագործակցությամբ: Առանձնակի ուշադրություն է դարձվել սոցիալապես անապահով, բազմազավակ, զինծառայողների, ինչպես նաեւ զոհված ազատամարտիկների ընտանիքներին, որոնց պարբերաբար ցուցաբերվել է դրամական, առողջապահական, սոցիալական աջակցություն, հաշմանդամություն ունեցող 90 անձի տրամադրվել են սայլակներ եւ անհրաժեշտ այլ սարքավորումներ:
Սարգիս Սահակյանը շնորհավորեց գալիք տարվա կապակցությամբ, նոր ծրագրերի, նախաձեռնությունների արդյունավետ իրականացման հավաստիացումներ տվեց եւ բոլորին մաղթեց բարեկեցություն, երջանկություն, խաղաղ ու ստեղծագործ կյանք:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14