Նորություններ
Միջգերատեսչական նիստում ամփոփվեցին «Արի տուն», «Սփյուռք» ամառային դպրոց ծրագրերի և «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի արդյունքները
25.12.2014

Դեկտեմբերի 24-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում կայացավ «Արի տուն», «Սփյուռք» ամառային դպրոց ծրագրերի և «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի միջգերատեսչական համակարգող հանձնաժողովի ընդլայնված նիստը, որը վարում էր ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Նիստին մասնակցում էին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, նախարարությունների, մարզպետարանների, ՏԻՄ ղեկավար կազմի, «Արի տուն» ծրագրի հյուրընկալ ընտանիքների ներկայացուցիչներ, հասարակական, հայրենակցական կազմակերպությունների ղեկավարներ:
Ամփոփելով 2014թ. ծրագրերի իրականացման արդյունքները՝ ՀՀ սփյուռքի նախարարը նշեց, որ դրանց իրականացման բարեհաջող ընթացքին և գոհացուցիչ արդյունքներին մեծապես նպաստել է պատկան գերատեսչությունների և մարզպետարանների պատրաստակամ և բարեխիղճ աշխատանքը: Կայացավ ծրագրերի իրականացման ընթացքի մասին պատմող տեսանյութի դիտում:
Տարբեր անվանակարգերում ՀՀ սփյուռքի նախարարության պարգևների արժանացան ծրագրերի իրականացմանն աջակից կառույցների ներկայացուցիչներին:
ՀՀ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանին հանձնվեց «Պատրաստակամ գործընկեր» անվանակարգի մրցանակ: