Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հանդիպում զոհված ազատամարտիկների ընտանիքների հետ

24.12.2014


ՀՀ Արագածոտնի մարզպետարանի, Թալինի քաղաքապետարանի եւ զինկոմիսարիատի նախաձեռնությամբ հանդիպում էր կազմակերպվել Թալինի 46 զոհված ազատամարտիկների ընտանիքների հետ: Հանդիսավոր արարողության ժամանակ Բելգիահայ բարերարներ Ապեր Սարգսյանի, Գրիգոր Բաղդասարյանի եւ Վահան Չաթլբաշյանի կողմից յուրաքանչյուր ընտանիքի հանձնվեց դրամական աջակցություն:
Հանդիպմանը ներկա էին մարզպետ Սարգիս Սահակյանը, հանրապետական զինվորական կոմիսարիատի, քաղաքապետարանի բարձրաստիճան պաշտոնյաներ, բազմաթիվ այլ հյուրեր:
Հնչեցին զոհվածների հիշատակին նվիրված ելույթներ, բարերարներին ուղղվեցին շնորհակալության խոսքեր:
Դիմելով զոհվածների ընտանիքների անդամներին, մարզպետը նշեց, որ զոհվածների կորուստը միայն իրենցը չէ, եւ որ յուրաքայնչուր զինվոր մեր ողջ ժողովրդի հպարտությունն է: Նա շնորհավորեց Ամանորի կապակցությամբ եւ հավաստիացրեց, որ զոհվածների ընտանիքները մշտապես երկրի իշխանության ուշադրության կենտրոնում են:
Հանդիպման ընթացքում տեղի ունեցավ պարգեւատրման արարողություն: Ավարտին քաղաքապետարանի մշակութային համույթների կողմից մատուցվեց համերգ:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14