Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մեծարանք` Ընտանիքի տարվա ծրագրի շրջանակում

23.12.2014

2014թ ապրիլի 7-ից մինչեւ 2015 թ. ապրիլի 7-ը ՀՀ կառավարության կողմից հռչակվել է Ընտանիքի տարի: Ծրագրի շրջանակում ընդգրկուն միջոցառումներ են իրականացվում Արագածոտնի մարզպետարանի նախաձեռնությամբ: Դրանցից հերթականը դեկտեմբերի 23-ին Թալինում կայացած Խաչատրյանների գերդաստանի մեծարման միջոցառումն էր: Այս գերդաստանը հայտնի է բժշկության ոլորտում ներդրած մեծ ավանդով:
Միջոցառմանը ներկա էին անվանի բժիշկներ` քույր ու եղբայր Անահիտ եւ Արմեն Խաչատրյանները: Նրանք հպարտությամբ են ավանդել իրենց բժշկուհի մոր` Միջերիտա Ասոյանի մասնագիտությունը եւ այն սիրով փոխանցել են իրենց զավակներին: Խաչատրյանների ընտանիքում բուժաշխատող է նաեւ Անահիտի եւ Արմենի հորաքույրը` Թամարա Խաչատրյանը:
Միջոցառմանը ներկա էր փոխմարզպետ Նունե Մովսիսյանը: Մարզպետ Սարգիս Սահակյանի անունից նա ողջունեց ընտանիքին, կարեւորեց նրանց աշխատանքը եւ ասաց, որ այս գերդաստանը իր օրինակով հավատարիմ է Հիպոկրատի երդման հետեւյալ դրույթին` իմ բոլոր գիտելիքները, դասախոսությունները եւ այլ դասավանդման եղանակները երդվում եմ հաղորդել իմ որդիներին, իմ ուսուցչի որդիներին, աշակերտներին:
Ընտանիքի տարվա ծրագրի շրջանակում մարզպետի նախաձեռնությամբ հաջորդ միջոցառումը կայանալու է Շղարշիկ համայնքում` դեկտեմբերի 27-ին: Նշվելու է Ոսկե հարսանիք:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14