Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետ Սարգիս Սահակյանը մամուլի ասուլիսում ամփոփեց 2014թվականը

18.12.2014


Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը դեկտեմբերի 18-ին մամլո ասուլիս էր հրավիրել, որտեղ ամփոփեց 2014 թվականին մարզում իրականացրած աշխատանքները:
Նա սկսեց գյուղատնտեսության ոլորտից եւ ասաց, որ թեպետ տարեսկզբին ցրտահարություն, այնուհետեւ կարկտահարություն արձանագրվեց, նկատվեց նաեւ ոռոգման ջրի սակավություն, այդուհանդերձ, շնորհիվ գործընթացների ճիշտ եւ համակարգված կազմակերպման, գյուղատնտեսական արտադրանքի բոլոր տեսականիների մասով, բացառությամբ ծիրանի, մարզը աճ ունեցավ: Հաջողությամբ կազմակերպվել են կառավարության կողմից իրականացվող գյուղատնտեսական վարկերի տրամադրման, թունաքիմիկատների, դիզելային վառելանյութի, պարարտանյութի, սերմացուների ձեռքբերման ծրագրերը:
Լրագրողները տեղեկացան, որ տարվա ընթացքում տարբեր աղբյուրներով, ընդհանուր առմամբ, մարզում ներդրումային ծրագրերը կազմել են 41 միլիարդ 11 միլիոն 88 հազար դրամ:
Լայնածավալ գործընթացներ են իրականացվել կրթության, առողջապահության, սոցիալ-տնտեսական ոլորտներում, մարզային եւ համայնքային հանրային նշանակության կառույցներում: Մարզպետը ըստ ոլորտների մանրակրկիտ ներկայացրեց իրականացված աշխատանքները:
Հաջողությամբ շարունակվել է կառարավության կողմից հրատապ` 5-րդ ծրագրի իրականացումը: Այս շրջանակում հիմնանորոգվել են Եղնիկ, Վ.Բազմաբերդ, Դավթաշեն, Բազմաղբյուր, Ձորագլուխ համայնքների դպրոցները, Կարբիի, Կարմրաշենի, Բյուրականի, Թալինի, Ուշիի ներհամայնքային ճանապարհները: Պահուստային ֆոնդից վերանորոգվել են Աշնակ համայնքի կենցաղի տունը, Ոսկեթասի հանդիսությունների սրահը, Եղնիկի դպրոցի մարզադահլիճը: իսկ տնտեսված գումարներով վերանորոգվել է Աշտարակի Վ. Պետրոսյանի անվան դպրոցի սանհանգույցը:
Մարզպետարանի պատվերով հիմնանորոգում է կատարվել Փարպիի դպրոցում: Ծրագրեր են իրականացվել նաեւ քաղաքաշինության նախարարության պատվերով: Այսպես` հիմնանորոգվել են Արագածի թիվ 1, Ծաղկահովիտի, Քուչակի դպրոցները, կառուցվում են Վարդենիսի դպրոցը եւ Աշտարակի մարզադպրոցը: Մշակույթի նախարարության պատվերով էլ վերանորոգվել են Հարթավանի, Իրինդի, Զովունի, Ոսկեվազի եկեղեցիները:
34 միլիարդ 856 միլիոն 12 հազար դրամ էլ կազմել են բարերարների եւ այլ աղբյուրների կողմից կատարված ներդրումները: Այսպես. Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ վերանորոգվել են Արմավիր –Գյումրի -Վրաստանի սահման /Քարակերտ- Գետափ/ 24 կմ հատվածը, կառուցվել եւ հիմնանորոգվել են Աշտարակ, Օհանավան,Կարբի, Մուղնի,Սասունիկ համայնքների խմելու ջրի ներքին ցանցը, Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ վերանորոգվել են Երևան-Աշտարակ միջպետական նշանակության ճանապարհի /Հյուսիս-հարավ/ 10,7 կմ հատվածը, Աշտարակ-Թալին միջպետական նշանակության ավտոճանապարհը /Հյուսիս-հարավ/, կառուցվել եւ հիմնանորոգվել են Ոսկեվազ,Ոսկեհատ,Օշական համայնքների խմելու ջրի ներքին ցանցը: Խմելու եւ ոռոգման համակարգերի կառուցման, վերանորոգման, հանրակրթական դպրոցների, մշակույթի տների, մանկապարտեզների եւ այլ կյառույցների հիմնական կամ մասնակի նորոգման, գազիֆիկացման, սոցիալական աջակցության եւ բազմաբնույթ այլ ծրագրեր են իրականացվել Հայաստանի սոցներդրումների, ,,Հայաստան,, համահայկական հիմնադրամների, IFAD-ի, Հայաստանի հաշմանդամների ,,Փյունիկ,, միության, ,,Սատար,, , ամերիկյան ,,Ամքոր,, եւ մեկ այլ բարեգործական կազմակերպությունների, ,,Շեն,, , ,,Էներգախնայողություն,, , COAF հիմնադրամների, ,,Վորլդ վիժն ինթերնեյշն,, , ,,Դիակոնիա,, ,,ADRA,,,,, ,,Լայթ հաուս,, , ,,Քաունթերփարթ,, եւ միջազգային այլ կազմակերպությունների, հիմնադրամների, անհատ բարերարների հետ համագործակցությամբ: Առանձնակի ուշադրություն է դարձվել սոցիալապես անապահով, բազմազավակ , զինծառայողների, ինչպես նաեւ զոհված ազատամարտիկների ընտանիքներին, որոնց պարբերաբար ցուցաբերվել է դրամական, առողջապահական, սոցիալական աջակցություն, հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվել են սայլակներ եւ անհրաժեշտ այլ սարքավորումներ:
Ներկայացնելով վերջին մեկ տարվա ընթացքում կատարվածը, մարզպետը պատասխանեց լրագրողներին հետաքրքրող այլ հարցերի: Դրանք վերաբերում էին գալիք տարում նախատեսվող նախագծերին, այդ թվում` 6-րդ հրատապ ծրագրում ընդգրկվելիք աշխատանքներին, ներկայումս ընթացող համայնքների ղեկավարների հաշվետվություններին, ճանապարհաշինական, համայնքների խոշորացման եւ այլ խնդիրների: Հարցադրում եղավ նաեւ դոլար-դրամ փոխարժեքի հետ կապված իրավիճակի մասին: Մարզպետն ասաց, որ երկրի վարչապետի կողմից պետական մարմիններին եւ գերատեսչություններին կարգադրություններ է արվել, որի համաձայն իրականացվում են համապատասխան գործողություններ եւ այդ մասին պարբերաբար զեկուցվում է ղեկավարությանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14