Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արտահերթ ընտրություններ Ջամշլու համայնքում

10.12.2014

Դեկտեմբերի 7-ին Արագածոտնի մարզի Ջամշլու համայնքում անցկացվել են համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ, նախնական արդյունքներով համայնքի ղեկավար է ընտրվել Միրազմ Ուռուսյանը:
Համայնքի ղեկավարի ընտրություններում առաջադրվել էր երկու թեկնածու` ՀՀԿ-ական Միրազմ Ուռուսյանը եւ անկուսակցական Մերալի Սադոյանը, ով ինքնաբացարկ էր հայտնել:
Նշենք, որ Արագածոտնի մարզի Ջամշլու գյուղական համայնքի նախկին ղեկավար Տիտալ Ալոյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել էին սեփական դիմումի համաձայն` առողջական խնդիրների պատճառով:
Արտահերթ ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման համար ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 16-ի թիվ 1130-Ն որոշմամբ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին հատկացրել էր 1004255.0, ՀՀ ԿԱ ոստիկանությանը` 874.0 դրամ։

 


ՀՀ ՏԿԱԻ նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14