Նորություններ
Այցելություն` արուճեցի Մայիս Գեղամյանին
06.12.2014

Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի հանձնարարությամբ փոխմարզպետ Նունե Մովսիսյանը եւ մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Հրաչյա Գեւորգյանը դեկտեմբերի 5-ին այցելեցին Արուճ եւ հանդիպեցին Մայիս Գեղամյանին: Հիշեցնենք, որ բանակում 45 օր ծառայած 19-ամյա Մայիս Գեղամյանը առողջական բարդ խնդիրների պատճառով զինծառայությունից վաղաժամ ազատվել է եւ ներկայումս քիմիոթերապիայի կուրսեր է անցնում:
Հիվանդությունը երկարատեւ եւ հետեւողական բուժում է ենթադրում, ինչը նաեւ բավականին ծախսատար է, տեղեկացրին մայիսի ծնողները` Պետրոս Գեղամյանը եւ Գայանե Հարությունյանը: Հաշվի առնելով հարցի հրատապությունը, իրենց է այցելել ՀՀ պաշտպանության նախարարը: Սեյրան Օհանյանը մանրամասնորեն ծանոթացել է խնդրի էությանը: Նա հավաստիացրել է, որ իր կողմից կարվի ամենայն հնարավորը լավագույն բուժումն ապահովելու համար, եւ որ նախարարությունը կհոգա հետագա բուժման հետ կապված բոլոր ֆինանսական ծախսերը:
Մարզպետի կողմից եւս Մայիսին ցուցաբերվեց ֆինանսական աջակցություն: Միաժամանակ, ծանոթանալով ընտանիքի մյուս անդամների խնդիրներին, պատրաստակամություն հայտնվեց աջակցել դրանց լուծման համար: նշենք, որ կրտսեր որդին` Պապը, ով այս տարի ընդունվել էր ագրարային համալսարան, չի շարունակել ուսումը եւ ընտանիքի ֆինանսական հոգսը թեթեւացնելու համար աշխատում է: Իսկ դուստրը` Անին, պետական մանկավարժական համալսարանի 4-րդ կուրսի ուսանող է: