Նորություններ
Մարզպետը քաղաքացիների ընդունելություն կատարեց Ապարանում
04.12.2014

Քաղաքացիների ընդունելությունների կազմակերպման կարգի համաձայն Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի մոտ ընդունելության օր է յուրաքանչյուր ուրբաթ, որին քաղաքացիները մասնակցում են ինչպես նախապես գրանցվելով, այլնպես էլ հանպատրաստից: Բացի այդ, յուրաքանչյուր եռամսյակի երրորդ ամսում մարզպետը այցելում է տարածաշրջաններ եւ տեղում կազմակերպում քաղաքացիների ընդունելություն:
Դեկտեմբերի 4-ին Սարգիս Սահակյանն այցելեց Ապարան, եւ քաղաքապետարանում կայացավ ընդունելություն: Մասնակցեցին տարածաշրջանի տարբեր համայնքների բնակիչները` 38 մարդ, ովքեր իրենց հուզող հարցերով դիմեցին մարզպետին:
Դիմումատուներից 33-ը ունեին դրամական աջակցության կարիք եւ բոլորն էլ բավարարվեցին: Մարզպետը տեղում լուծում տվեց նաեւ բուժօգնության, բնակարանի վերանորոգման, սոցիալական բնույթի մի շարք հարցերի, կատարեց անհրաժեշտ պարզաբանումներ: Առանձնապես կարիքավոր մի շարք ընտանիքների նվիրվեցին ձմեռային անհրաժեշտ կոշկեղեն եւ հագուստներ:
Մարզպետը վաղօրոք այցելել էր նաեւ Արագածի տարածաշրջան, որտեղ ընդունելության էր եկել 40 բնակիչ: Դեկտեմբերի 11-ին քաղաքացիների ընդունելությունը կկայանա Թալինի քաղաքապետարանում, որին կմասնակցեն Թալինի տարածաշրջանի համայնքների բնակիչները: