Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արտենի համայնքում շահագործման հանձնվեց խմելու ջրատար

03.12.2014

Դեկտեմբերի 2-ին Արագածոտնի մարզում շահագործման հանձնվեց Արտենի համայնքի խմելու ջրատարը: Ծրագիրն իրականացվել է մարզպետարանի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Մաքուր էներգիա և ջուր» ծրագրի և համայնքի համատեղ ուժերով:
Բացման հանդիսավոր արարողության մասնակիցները բարձր գնահատեցին ծրագրի հաջողությունները՝ նշելով, որ ջրամատակարարման ցանցի բարելավման շնորհիվ բոլոր տնային տնտեսություններն այժմ ունեն օրական մինչև հինգ ժամ ջրամատակարարում: Ջրամատակարարման ցանցի բարելավման հետ մեկտեղ, բոլոր տնային տնտեսություններում ջրաչափեր տեղադրելով, բարելավվել է նաև սպառվող ջրաքանակի հաշվառման գործընթացը՝ հնարավորություն տալով ճշգրիտ հաշվառել բնակիչների կողմից փաստացի օգտագործվող ջրաքանակը:
Ջրագծի բացման կապակցությամբ ներկաներին ողջունեց մարզպետի տեղակլալ Մուշաղ Աբգարյանը: Նա փոխանցեց մարզպետ Սարգիս Սահակյանի շնորհավորանքը Արտենի համայնքի բնակիչներին և շնորհակալություն հայտնեց «Մաքուր էներգիա և ջուր» ծրագրին` համայնքում 6,5 կմ երկարությամբ ջրագիծ կառուցելու համար:
Հին ցանցի փոխարինման շնորհիվ նշանակալիորեն լավացել է թե ջրի որակը, թե ճնշումը, և մինչև հիմա համակարգի ոչ մի էական թերություն կամ վթար չի արձանագրվել: Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի աջակցությամբ մոտ ապագայում նախատեսվում է ավելացնել ջրամատակարարման ժամերը. տեղադրվելու է ջրի նոր, ավելի արդյունավետ պոմպ, որը շուրջօրյա ջրամատակարարման հնարավորություն կտա:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14