Նորություններ
Մարզպետն այցելեց Ոսկեհատում բնակվող Կարինե Աբելյանի ընտանիքին
02.12.2014

Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի աջակցությամբ վերանորոգվեց Ոսկեհատ գյուղում բնակվող Կարինե Աբելյանի բնակարանի տանիքը:
Ծրագրի իրականացումը սկսվել էր այն բանից հետո, երբ տիկին Կարինեն մասնակցել էր մարզպետի մոտ կայացած քաղաքացիների ընդունելությանը եւ նրան դիմել իր բնակարանի տանիքի վերանորոգման հարցով: Խնդիրը տեղում պարզելու նպատակով, մարզպետն այցելեց Ոսկեհատ, ծանոթացավ բնակարանի պայմաններին եւ տանիքի վերանորոգումը խիստ առաջնային գտավ:
Խնդրի լուծումն իրականացվեց ,,Դիակոնիա,, բարեգործական կազմակերպության հետ համագործակցութամբ: Համատեղ կատարվեց նախապատրաստական աշխատանքները, եւ հիմնանորոգումը երկար ժամանակ չպահանջեց: Շինարարական աշխատանքներն իրականացվեց հոկտեմբեր ամսին եւ ավարտվեց ճիշտ ժամանակին. քանի դեռ տեղումները չէին սկսվել: Բնակարանն այսուհետ ապահովագրվեց անձրեւաջրերից եւ հալոցքներից, ձերբազատվեց դրանց պատճառած հետեւանքներից, ինչը բացասաբար էր ազդում Տիկին Կարինեի եւ նրա երկու որդիների` Մուրադի ու Վահրամի առողջության վրա;
Ծրագիրն ավարտուն տեսնելու ցանկությամբ Սարգիս Սահակյանն այցելեց Կարինե Աբելյանի ընտանիքին: Հիմա արդեն գոհ էին բոլորը: Կատարված աշխատանքը դիտելով իբրեւ մարզպետի ուշադրության գրավական, ընտանիքի մտերիմները, հարեւանները իրենց գոհունակությունը հայտնեցին այս ընտանիքին աջակցելու համար: Անթաքույց էր նաեւ ընտանիքի բոլոր անդամների ուրախությունն ու երախտագիտությունը:
Տեղեկանալով, որ զինվորագրման շեմին կանգնած ավագ որդին` Մուրադը, առողջական խնդիր ունի, մարզպետը վերադարձին տղային բերեց իր հետ: Միասին գնացին Աշտարակի բժշկական կենտրոն: Մարզպետի աջակցությունը եղավ նաեւ բժշկական հետազոտության եւ անհրաժեշտ բուժման գործընթացում: