Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Զինծառայողները հանդիպեցին իրենց հարազատների հետ

29.11.2014

ՀՀ Պաշտպանության նախարարությունը անակնկալ էր պատրաստել Արագածոտնի մարզի այն ընտանիքների համար, որոնց զավակները իրենց զինվորական ծառայությունն անց են կացնում Արցախում: Կազմակերպված կերպով կատարվեց նրանց այցելությունը մարզ: Նրանց հետ էին նաեւ ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես
Հակոբյանը, զորամասերի հրամանատարական կազմի ներկայացուցիչները:
Հանդիպումը կայացավ մարզկենտրոն Աշտարակի հրապարակում, որտեղ հարազատների հետ զինվորներին դիմավորեցին մարզպետ Սարգիս Սահակյանը, պետական, զինվորական, ուժային կառույցների, հոգեւոր դասի ղեկավարները:
Սրտառուչ եւ հուզիչ հանդիպումից հետո միջոցառումը շարունակվեց մշակույթի տանը: Մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցվեց Արցախում վերջին իրադարձությունների արդյունքում զոհված մարտիկների հիշատակին:
Արցախի զինվորականների կողմից պատրաստված գեղարվեստական ներկայացումը պատմում էր հայոց պատմության անցյալի ու ներկայի կարևորագույն իրադարձությունների մասին, անուն առ անուն հիշատակվեցին բոլոր ժամանակների հերոսները, նրանց կատարած սխրագործությունները:
Ներկաներին իր ողջույնի խոսքը հղեց Մովսես
Հակոբյանը, նշելով, որ հանդիպման նպատակը բանակի եւ հասարակության կապի ամրապնդումն է: Նախարարը ընդգծեց, որ Արագածոտնի մարզից իրենց մոտ ծառայող զինվորները մշտապես աչքի են ընկնում իրենց խիզախությամբ, պատրաստվածությամբ եւ որակական լավագույն հատկանիշներով, ինչի համար շնորհակալություն հայտնեց նրանց ծնողներին:
Ողջունելով ներկաներին, մարզպետ Սարգիս Սահակյանը շնորհակալություն հայտնեց նախարարին եւ զինվորականներին, նման նախաձեռնության համար: Նա իր ոգեւորիչ խոսքը ուղղեց զինծառայողներին այն բանի համար, որ արժանապատվորեն են կրում հայոց պետության սահմանապահի իրենց կոչումը, պաշտպանության բանակում բարձր են պահում մարզի պատիվը: Մարզպետը նշեց, որ մենք տարածաշրջանում լավագույն բանակն ունենք, ինչի մասին նաեւ միջազգային շրջանակներն են փաստում, եւ մեջբերեց նախագահ Սերժ Սարգսյանի այն միտքը, որ 1-2 տարի հետո մենք այնպիսի հզոր բանակ կունենանք, որ մեր տարածքից մի քանի տսանյակ անգամ մեծ երկրներն անգամ կերազեին:
-Վստահ եմ, որ մեր խոցված ուղղաթիռի զինվորների մարմինները անկուրստ վերադարձնելու փաստը հպարտությամբ եւ հայրենասիրությամբ լցրեց յուրաքանչյուր հայի սիրտը, -ասաց Սարգիս Սահակյանը:
Օրհնանքի եւ երկրի խաղաղության համար աղոթքի խոսք հղեց Արագածոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Մկրտիչ եպս. Պռոշյանը: Հնչեցին շնորհակալության եւ երախտիքի այլ ելույթներ:
Ռազմական գործում ցուցաբերած լավագույն աշխատանքի, օրինակելի ծառայության համար մի խումբ զինվորականների, ծառայողների եւ ծնողների ԼՂՀ պաշտպանության նախարարի կողմից հանձնվեցին պատվոգրեր, մեդալներ, շնորհակալագրեր եւ արժեքավոր նվերներ, իսկ զինորներին տրվեց 5-օրյա արձակուրդ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14