Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կայացավ ,,Դպրոցականների ինտելեկտուալ խաղ,, մրցույթը

27.11.2014

ՀՀ Արագածոտնի մարզպետարանի, կրթության եւ գիտության նախարարության, ,,Տաղեր,, բարեգործական ընկերության համատեղ ուժերով Արագածոտնի մարզում կազմակերպվեց ,,Դպրոցականների ինտելեկտուալ խաղ,, հանրապետական մրցույթի մարզային փուլը, որը կայացավ Աշտարակի Պերճ Պռոշյանի անվան թիվ 3 դպրոցում: Մասնակցում էր մարզի 4 տարածաշրջանի 7-8-րդ դասարանի 150 աշակերտ :
Մրցույթն անցավ երկու մասով` գրավոր եւ բանավոր: Առաջին փուլում առաջադրվեց 40 հարց, որին մասնակիցներից 9-ը տվեց լավագույն պատասխաններ եւ անցավ երկրորդ փուլ: Բանավոր մրցույթում յուրաքանչյուրը մասնակցեց իր նախընտրած ոլորտում:
Հանձնաժողովը, ընդհանուր առմամբ, գոհ էր հայտնեց մրցույթի կայացումից: Այլ մարզերում անցկացվող համանման մրցույթների արդյունքներն ամփոփելուց հետո, հանրապետական ամփոփիչ մրցույթին կներկայացվեն մեր մարզի հաղթողների անունները: Այն կանցկացվի 2015 թվականի փետրվար ամսին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14