Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնի մարզը` ,,Հայաստան,, համահայկական հիմնադրամին

26.11.2014

,,Հայաստան,, համահայկական հիմնադրամի ավանդական դրամահավաքին իր մասնակցությունն ունի Արագածոտնի մարզը: Փոխանցումները սկսվել են հոկտեմբերի 27-ին նախորդող օրերին եւ շարունակվելու են նաեւ դրանից հետո:
Մարզի 114 համայնքի կողմից հոկտեմբերի 26-ի դրությամբ հիմնադրամին փոխանցվել է 2 միլիոն 207 հազար, հանրակրթական դպրոցներից` 1 միլիոն 650 հազար, բուժհաստատություններից 250 հազար դրամ: Հիմնադրամին մարզպետարանի փոխանցումը կազմում է 400 հազար դրամ: Մարզի կողմից կատարված փոխանցման գումարն, ընդհանուր առմամբ, 4.5 միլիոն դրամ է:
,,Հայաստան,, համահայկական հիմնադրամի միջոցներով իրականացվող ծրագրերից անմասն չէ նաեւ Արագածոտնի մարզը: Դրանցից են Օշականի եւ Մելիքգյուղի դպրոցների հիմնանորոգումը, Սասունիկի մանկապարտեզի վերանորոգումը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14