Նորություններ
Կայացավ մարզպետին կից երիտասարդական խորհրդի հերթական նիստը
25.11.2014

Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի մոտ նոյեմբերի 25-ին տեղի ունեցավ մարզպետին կից երիտասարդական խորհրդի հերթական նիստը: Մարզպետը խորհրդի անդամներին ներկայացրեց քննարկվող հարցերի օրակարգը, որի առաջին հարցը վերաբերում էր ՀՀ երիտասարդական պետական քաղաքականության հայեցակարգի հաստատմանը:
Խորհրդի անդամները նախապես ծանոթացել էին հայեցակարգին եւ իրենց դիտարկումներն արեցին որոշակի հարցերի շուրջ: Նրանք իրենց հարցադրումները ներկայացրին նաեւ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության` նիստին մասնակից ներկայացուցչին: Նշված առաջարկությունները կներկայացվեն նախարարություն` հայեցակարգում ներառելու նպատակով:
Քննարկվեցին նաեւ. ,,Ընտանիքի տարի,, ծրագրի շրջանակում համայնքներում ,,Ոսկե հարսանիք,, , ,,Անվանի գերդաստան,, միջոցառումների կազմակերպման, ինչպես նաեւ միջազգային կառույցների հետ համագործակցության հարցերը: Քաղաքային համայնքների ներկայացուցիչները պատրաստակամություն հայտնեցին մասնակցել ,,Երիտասարդական քաղաք,, մրցույթին:
Լսվեց նաեւ կազմակերպչական հարց, կատարվեց խորհրդի քարտուղարի ընտրություն եւ 1 փոփոխություն` խորհրդի կազմում:
Ամփոփելով նիստը, մարզպետ Սարգիս Սահակյանը նշեց, որ անդամների կողմից առավել ակտիվ գործունեւության ակնկալիք ունի եւ իր հերթին պատրաստ է աջակցել նրանց կողմից բարձրացված հարցերի լուծմանը: