Նորություններ
Օժանդակություն հաշմանդամություն ունեցողներին
14.11.2014

Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի հանձնարարությամբ մարզպետարանի աշխատակիցների կողմից մարզի համայնքներում ուսումնասիրություն կատարվեց հաշմանդամություն ունեցող բնակիչների շրջանում: Հստակեցվեց նրանց ունեցած խնդիրների շրջանակը, մասնավորապես, ճշգրտվեցին հաշմանդամության սայլակների, քայլակների, այլ պարագաների անհրաժեշտություն ունեցողների տվյալները:
,, ՍԱՏԱՐ,, հաշմանդամների հասարակական կազմակերպության հետ համագործակցությամբ իրականացվեց նշված պարագաների հատկացման ծրագիր:
Այդ կապակցությամբ մարզպետը եւ ,,Սատար,, ՀԿ-ի նախագահ Հունան Հունանյանը այցելեցին Թալին քաղաք: Տեղում հանդիպում ունեցան հենաշարժական խնդիրներ ունեցող բնակիչների հետ, ծանոթացան նրանց առողջական իրավիճակին եւ տրամադրվեցին անհրաժեշտ պարագաները: Նույն ծրագիրն իրականացվեց նաեւ Աշտարակ, Ապարան եւ Ծաղկահովիտ համայնքներում:
Ընդհանուր առմամբ, տրվեց 70 սայլակ, քայլակ, ձեռնափայտ, հենակ: Ծրագիրը շարունակական է, որից կօգտվեն մնացած շահառուները: