Նորություններ
Ամփոփվեցին ,,Փարաջանովի հետադարձ լույսը,, մրցույթի արդյունքները
12.11.2014

Նոյեմբերի 12-ին ՀՀ Ազգային ժողովում կայացավ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հովանու ներքո կազմակերպվող ,,Փարաջանովի հետադարձ լույսը,, մրցույթի եզրափակիչ փուլը: Արագածոտնի մարզը ներկայացավ 6 աշխատանքով, որոնք ընտրվել էին մրցույթի մարզային փուլում ներկայացված 55 աշխատանքից:
Գործերի հեղինակներն էին՝ Աշտարակից Գայանե Շահնազարյանը, Լիլիթ Վասիլյանը, Օֆելյե եւ Ռաֆայել Չթչյանները, Սուսաննա Գրիգորյանը՝ Ապարանից, Չինարա Մելքոնյանը՝ Արագածավանից: Նրանց կոլաժային եւ գեղանկարչական գործերն արժանացան ժյուրիի գնահատանքին, իսկ Ռաֆայել Չթչյանի նկարներին շնորհվեց հատուկ մրցանակը: Նա ստացավ նաեւ դրամական պարգեւ եւ հուշանվեր: