Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տեղի ունեցավ մանկապատանեկան ասմունքի փառատոնի Արագածոտնի մարզային

10.11.2014

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հովանու ներքո կազմակերպվող մանկապատանեկան ասմունքի 8-րդ մրցույթ-փառատոնի Արագածոտնի մարզային փուլն այս տարի կայացավ նոյեմբերի 7-ին՝ Կարբիի Վահան Թեքեյանի անվան դպրոցում: Մասնակցում էին հանրակրթական դպրոցներում կազմակերպված տարաշածրջանային փուլի հաղթողները՝ 11-17 տարեկան 40 աշակերտ:
Թեման այս տարի նվիրված էր հայոց բանաստեղծներ Հովահաննես Թումանյանի եւ Ավետիք Իսահակյանի գրական ժառանգությանը: Ներկայացուցչական ժյուրիի պատվավոր անդամ էր մարզպետ Սարգիս Սահակյանը, իսկ անդամներն էին Գուժ Մանուկյանը, Էվելինա Շահիրյանը, Սարգիս Նաջարյանը, Ջուլիետա Բաբայանը, Գարիկ Չեփչյանը, Ռազմիկ Դավոյանը, Աիդա Ղազարյանը եւ փառատոնի պատասխանատու քարտուղար Մարիետա Մակարյանը:
Երկար եւ մանրակրկիտ լսումներից հետո ժյուրին որոշեց լավագույններին: Ըստ այդմ, 11-14 տարիքային խմբում առաջին տեղում էր Ներքին Սասնաշենի միջնակարգ դպրոցից Անդրանիկ Գրիգորյանը, երկրորդ տեղում՝ Ապարանի թիվ 2 հիմնական դպրոցից Լիլիթ Սարգսյանը, երրորդում՝ Ապարանի 1-ին հիմնական դպրոցից Հայկ Գեղամյանը:15-17 տարիքային խմբում առաջին տեղը գրավեց Ապարանի ավագ դպրոցի աշակերտուհի Մանե Բոզոյանը, երկրորդ տեղում՝ Արտենիի թիվ 1 միջնակարգ դպրոցի աշակերտուհի Արփինե Մուրադյանը, երրորդում՝ Բազմաղբյուրի միջնակարգ դպրոցի աշակերտուհի Օվսաննա Խաչատրյանը: Սահմանվեցին նաեւ լրացուցիչ տեղեր, որտեղ հաղթեցին Կարբիի միջնակարգ դպրոցից Արաքսյա Գրիգորյանը/9 տարեկան/ եւ Ռենիկ Հակոբյանը /17 տարեկան/:
Հաղթանակած բոլոր աշակերտներին եւ առաջին տեղերը զբաղեցրածների ուսուցիչներին մարզպետի կողմից հանձնվեցին պատվոգրեր:
Մրցանակակիր աշակերտներն իրավունք ստացան մասնակցելու մրցույթ-փառատոնի դեկտեմբերի ամսին կայանալիք հանրապետական փուլին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14