Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կայացավ «Երգը բարեկամության կամուրջ է» ռուսական երգի հանրապետական երրորդ փառատոնի Արագածոտնի մարզային փուլը

05.11.2014


Ռուսաստանի հայերի միությունը, Ռուսաց լեզվի զարգացման հայկական կենտրոնը Արագածոտնի մարզպետարանի հետ համատեղ կայացրին ,,Երգը բարեկամության կամուրջ է» ռուսական երգի հանրապետական երրորդ փառատոնի մարզային փուլը։ Փառատոնին ներկա էին Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը, Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ, Ռուսաց լեզվի զարգացման հայկական կենտրոնի նախագահ Վլադիմիր Աղայանը, այլ հյուրեր:
Մասնակիցները՝ 68 աշակերտ, ներկայացնում էին մարզի բոլոր տարածաշրջանների դպրոցները: Նրանք մեծ ոգեւորությամբ եւ սիրով կատարեցին մրցույթի կանոնակարգով սահմանված ժանրերով՝ ռոմանս, ժողովրդական, հայրենասիրական, էստրադային եւ ռուսերեն լեզվով հայկական երգեր: Մասնագիտական հանձնաժողովը գոհունակություն հայտնեց բոլոր կատարումների վերաբերյալ եւ յուրաքանչյուր ժանրից որոշեց մեկական հաղթողի: Այդ 5 հաղթողներն էլ՝ Գայանե Թամազյանը եւ Լեւոն Ալմասյանը (Աշտարակի թիվ 1 դպրոց), Գոռ Թումանյանը եւ Մարիամ Բարսեղյանը (Աշտարակի ավագ դպրոց), Մարուսյա Խաչատրյանը (Թալինի ավագ դպրոց), նոյեմբերին Երեւանում կմասնակցեն փառատոնի հանրապետական փուլին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14