Նորություններ
Հանրային դասախոսությունների շարք` ձմռան սեզոնին անցնելու կապակցությամբ
04.11.2014

Ձմռան նախաշեմին հրդեհները ավելանում են այն հաստատություններում, որտեղ օգտագործվում են վառարաններ: Իսկ Արագածոտնի մարզին բնորոշ ձնաբքերը հաճախ մարդկային կորուստների պատճառ են դառնում: Բնակչությանը ձմեռային սեզոնին նախապատրաստելու համար Նոյեմբերի 3-ից մարզային փրկարարական վարչության նախաձեռնությամբ անցկացվում են հանրային իրազեկման դասախոսություններ: Ծրագիրն իրականացվում է շուրջ 30 համայնքի դպրոցներում և համայնքապետարաններում: Դասախոսությունների թեմաներն են՝ ,,Ձնաբքի մեջ հայտնված մարդու վարվելակարգի կանոնները,, , ,,Ցրտահարության դեպքում առաջին բուժօգնությունը,, , ,, Ջմեռային շրջանի ջեռուցման կազմակերպումը և այրվածքի դեպքում առաջին բուժօգնությունը,,: Արդեն դասախոսություններ են կարդացվել Ուջանի և Կոշի միջնակարգ դպրոցներում, որոնց մասնակցել է 25 ուսուցիչ և 110 աշակերտ: