Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնի մարզի բոլոր ճանապարհները բաց են

04.11.2014

Վերջին օրերի եղանակային փոփոխություններն ու տեղումները առանձնակի բարդություններ չեն առաջացրել Արագածոտնի մարզում: Նոյեմբերի 4-ի դրությամբ բաց են մարզի միջպետական, հանրապետական, մարզային եւ համայնքնային նշանակության բոլոր ճանապարհները: Թեպետ լեռնային տարածաշրջաններում, մասնավորապես, Արագածի որոշ հատվածներում առավոտյան թույլ ձյուն է տեղում, սակայն, դա էականորեն չի կարող խոչընդոտել երթեւյեկությանը:
Մարզպետ Սարգիս Սահակյանի հանձնարարությամբ համապատասխան մասնագետները համայնքների ղեկավարների հետ համատեղ մշտական հետեւում են ճանապարհների երթեւեկելիությանn ու պահպանմանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14