Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Նշվեց հերոս Սուրեն Սարգսյանի ծննդյան 90-ամյակը

02.11.2014

Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղում նշվեց ԽՍՀՄ հերոս Սուրեն Սարգսյանի ծննդյան 90-ամյակը:
Սուրեն Սարգսյանը ծնվել է 1924թ. հոկտեմբերի 31-ին Ոսկեվազ գյուղում: 1942 թվականին զորակոչվել է բանակ, եղել Հայրենական պատերազմի առաջնագծում, մասնակցել Բելառուսի եւ Լեհաստանի մարտերին: ազատագրել Մոգիլյովը, Օրյոլը եւ Լեհաստանը: Դնեպրի հաջող գետանցման, անընդհատ կապի ապահովման, Մոգիլյովի ազատագրման, արիության եւ հերոսության համար կապի վաշտի հեռախոսավար եֆրեյտոր Ս. Ա. Սարգսյանին ԽՍՀՄ ԳԽՆ 1945թ. մարտի 24-ի հրամանագրով շնորհվել է Խորհրդային Միության հերոսի կոչում: Իր քաջագործությունների համար նա արժանացել է բազմաթիվ այլ պատվավոր մեդալների, շքանշանների:
Հերոսի հոբելյանական միջոցառմների շարքը սկսվեց նրա գերեզմանին այցելությամբ: Կատարվեց ոգեկոչման, խնկարկման արարողություն: Այնուհետեւ մասնակիցները տեղափոխվեցին Ոսկեվազի միջնակարգ դպրոց: Կատարվեց Սուրեն Սարգսյանի կիսանդրու բացման արարողությունը, որի կերտման համար իր աջակցությունն է ունեցել մարզպետ Սարգիս Սահակյանը:
Շնորհավորելով մասնակիցներին՝ հոբելյանի առթիվ, մարզպետն ասաց, որ 18 տարեկանում Խորհրդային բանակը համալրած Սուրեն Արտաշեսի Սարգսյանը Ոսկեվազ համայնքի համար հպարտություն է՝ իր բազմափորձ եւ հերոսական, հայրենասիրական կերպարով: Լինելով մարզում միակ ԽՍՀՄ հերոսը, նա նաեւ մարզի պարծանքն է, եւ հայրենասիրության օրինակ է իր անցած ուղով. փառավոր կենսագրությամբ:
Հոբելյանական միջոցառման շրջանակում դպրոցի նախնական զինվորական պատրաստության դասասենյակը կոչվեց հերոս Սուրեն Սարգսյանը անվամբ: Մարզպետի եւ պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-լեյտենանտ Մուրազ Սարգսյանի աջակցությամբ կահավորված, մեթոդական անհրաժեշտ նյութերով, գույքով ապահովված նորոգ դասասենյակը աշակերտների համար զինվորական նախնական գիտելիքների մատուցման լավագույն հնարավորություններն ու միջոցներն ունի, ինչի համար դպրոցը հայտնեց իր երախտագիտությունը ձեռնարկի հեղինակներին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14