Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն աշխատանքային այցով այցելել է ՀՀ Արագածոտնի մարզ

29.10.2014

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն Արագածոտնի մարզպետարանում մարզպետ Սարգիս Սահակյանի, ՀՀ ԲՆ աշխատակազմի տարածքային ստորաբաժանումների ներկայացուցիչների և ազդակիր համայնքների ղեկավարների հետ աշխատանքային քննարկում է ունեցել մարզի բնապահպանական խնդիրների, ինչպես նաև հանքարդյունաբերություն իրականացնող ընկերությունների գործունեության վերաբերյալ: Մասնավորապես՝ քննարկվել է «Մեգո Գոլդ» ՍՊԸ-ի Թուխմանուկի ոսկու հանքավայրի, առկա և առաջիկայում շահագործվելիք պոչամբարների, ինչպես նաև ընկերության կողմից ստանձնած պարտավորությունների կատարման հարցը: Մելիքգյուղ համայնքի ղեկավար Հակոբ Մկրտչյանը նշել է, որ ընկերությունը պատշաճ կերպով չի կատարել համայնքի նկատմամբ ստանձնած իր պարտավորությունները, ունի չվճարված աշխատավարձերի պարտքեր
Տեղում ծանոթանալով իրավիճակին` նախարար Արամայիս Գրիգորյանը «Մեգո Գոլդ» ՍՊԸ ներկայացուցչի հետ զրույցում ընդգծել է. «Մենք ողջունում ենք մեր երկրում կատարվող ներդրումները և աշխատատեղերի ավելացման հեռանկարները, մենք կողմնակից ենք պատասխանատու և շրջակա միջավայրի վրա հնարավորինս նվազ ազդեցություն ունեցող հանքարդյունաբերությանը և հետևողական ենք լինելու, որպեսզի ընկերությունը պատշաճ կերպով կատարի իր կողմից ստանձնած բնապահպանական և սոցիալական բոլոր պարտավորությունները»:
Քննարկվել է հանքավայրի և պոչամբարի հարակից տարածքով հոսող գետի էկոլոգիական վիճակի հարցը, ինչի հետ կապված նախարարը հանձնարարել է իրականացնել համապատասխան ուսումնասիրություններ և կատարել ջրի հետազոտություն:
Անդրադարձ է եղել նաև մարզի օգտակար հանածոների արդյունահանված տարածքի, արդյունահանման ընթացքում առաջացած արտադրական լցակույտերի տեղադիրքի և դրանց հարակից համայնքների բնակչության անվտանգության ու առողջության ապահովման նպատակով մշտադիտարկումների իրականացման, վճարների և շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի հատկացումների հարցերին: Նախարար Արամայիս Գրիգորյանն ընդգծել է, որ նախարարությունը հետևողական է լինելու ընդեքօգտագործող ընկերությունների՝ օրենքով սահմանված պարտավորությունների պատշաճ կատարման հարցում:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14