Նորություններ
Ապարանի եւ Թալինի տարածաշրջաններում կայացան «Փարաջանովի հետադարձ լույսը» ցուցահանդեսներ
28.10.2014

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի հովանավորությամբ հանրապետության հանրակրթական դպրոցներում անց է կացվում մեծանուն կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի 90-ամյակին նվիրված «Փարաջանովի հետադարձ լույսը» խորագիրը կրող ցուցահանդեսը: Արագածոտնի մարզպետարանի նախաձեռնությամբ ծրագրի շրջանակում ցուցահանդեսներ կազմակերպվեցին Ապարան եւ Թալին քաղաքներում, որին մասնակցեցին համապատասխան տարածաշրջանների հանրակրթական եւ գեղարվեստի դպրոցների աշակերտները:
Իրենց ուսուցիչների ղեկավարությամբ մասնակիցները ներկայացրին թեմատիկ շուրջ 55 աշխատանք: Ընտրվեց լավագույն 5 աշխատանք, որոնց
հեղինակները կմասնակցեն նոյեմբեր ամսին ԱԺ-ում կայանալիք հանրապետական փառատոնին: