Նորություններ
Արագածոտնի մարզը մասնակցեց «Էքսպո Ռուսաստան-Հայաստան. 2014» արդյունաբերական վեցերորդ միջազգային ցուցահանդեսին
24.10.2014

Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում հոկտեմբերի 22-24-ը անցկացվեց «Էքսպո Ռուսաստան-Հայաստան. 2014» արդյունաբերական վեցերորդ միջազգային ցուցահանդես, որի նպատակն է ՀՀ և ՌԴ միջև տնտեսական, գիտատեխնիկական և մշակութային համագործակցության զարգացումը, երկրների միջև կապերի ամրապնդումը, ինչպես նաև համատեղ բիզնեսի, առևտրատնտեսական և ներդրումային հարաբերությունների զարգացումը:
Ցուցահանդեսին իր տաղավարով ներկայացել է նաև Արագածոտնի մարզը: Ցուցադրությանը իր ներկայությամբ մասնակցել է մարզպետ Սարգիս Սահակյանը, ում նախաձեռնությամբ փոխադարձ պայմանավորվածությյուններ են ձեռք բերվել հայկական եւ տուսական մի շարք ընկերությունների հետ:
Հոկտեմբերի 23-ին ցուցահանդես է այցելել Հանրապետության Նախագահը: Նա շրջել է էներգետիկայի, մեքենաշինության, մետաղագործության, շինարարության, տրանսպորտի, հեռահաղորդակցության, գյուղատնտեսության, բժշկության ու դեղագործության, կրթության, սննդի արդյունաբերության և մի շարք այլ ոլորտներ ներկայացնող հայկական և ռուսական ընկերությունների տաղավարներում, ծանոթացել ցուցադրված ապրաքանտեսականուն, զրուցել ցուցահանդեսի մասնակիցների հետ՝ հնարավոր համագործակցության և ընկերությունների զարգացման ծրագրերի մասին: