Նորություններ
Դասախոսություն՝ ցեղասպանության թեմայով
24.10.2014

ՀՀ Արագածոտնի մարզպետարանը եւ մշակույթի նախարարությունը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ իրականացնում են միջոցառումների ծրագիր, որն ընթանում է ,,Այսքան արյուն թե մեզ ներեն մեր որդիք, թող ողջ աշխարհ հային կարդան նախատինք,, խորագրի ներքո:
Հերթական միջոցառումը կայացավ Աշտարակի Պերճ Պռոշյանի թանգարանում: Պատմության եւ հայոց լեզվի ու գրականության 134 ուսուցիչ ունկնդրեցին թեմատիկ դասախոսություն, որը վարում էր պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, մանկավարժական համալսարանի դասախոս Վլադիմիր Պետրոսյանը:
Բանախոսն անդրադարձավ առաջին աշխարհամարտի բեկումնային իրադարձություններին, նոր եւ թարմ տեղեկատվություն հաղորդեց պատմական այդ ժամանակաշրջանի վերաբերյալ: Դասախոսությունը հնարավորություն տվեց ուսուցիչներին թարմացնել իրենց գիտելիքները, մեկ անգամ եւս թերթել պատմության գրված ու չգրված էջերը:
Ծրագրի շրջանակում մարզի հանրակրթական դպրոցներում նախատեսվում է անցկացնել թեմատիկ շարադրությունների, երգի, ասմունքի, նկարչության մրցույթներ: