Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետ Սարգիս Սահակյանն ընդունեց ,,Սեյվ դը չիլդրըն,, կազմակերպության տնօրեն Արսեն Ստեփանյանին

22.10.2014


Հոկտեմբերի 21-ին մարզպետ Սարգիս Սահակյանն ընդունեց ,,Սեյվ դը չիլդրըն,, կազմակերպության տնօրեն Արսեն Ստեփանյանին: Քննարկվեցին կազմակերպության հետ համատեղ գործակցության խնդիրները, առաջիկա ծրագրերը:
Ներկայացվեց վերջին տարիներին ,,Սեյվ դը չիլդրըն,,-ի կողմից մարզում իրականացված ծրագրերը: Դրանք ներառել են ինչպես քաղաքային, այնպես էլ գյուղական համայնքները: Մարզպետ Սարգիս Սահակյանն առանձնացրեց Նիգավան համայնքի դպրոցում նորերս իրականացված ընդգրկուն ծրագիրը եւ նշեց եւս մի քանի գյուղական համայնքների դպրոցներում համանման նախագծերի իրականացման հնարավորության մասին: Նա իր պատրաստակամությունը հայտնեց կազմակերպության հետ առաջիկայում համագործակցությունը ընդլայնելու եւ ցանկացած նախաձեռնությանն աջակցելու վերաբերյալ:
,,Սեյվ դը չիլդրըն,,-ի տնօրեն Արսեն Ստեփանյանը նշեց մարզում իրենց գործունեության արդյունավետության մասին: Նա առաջարկեց համատեղ քննարկումներ կատարել իրենց առաջիկա՝ 2016-2018 թթ. ծրագրի կազմման մեջ օգտակար նախագծեր ներառելու վերաբերյալ:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14