Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետ Սարգիս Սահակյանը մասնակցեց Հարթավանի մանկապարտեզի բացմանը

13.10.2014


Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը հոկտեմբերի 13-ին այցելեց Հարթավան եւ մասնակցեց մանկապարտեզի բացման արարողությանը:
Մանկապարտեզի հիմնանորոգումն իրականացվել է ,,Օրանժ,, հիմնադրամի, ,, Շեն,, բարեգործական կազմակերպության կողմից, որին իր աջակցությունն է ունեցել մարզպետ Սարգիս Սահակյանը:
Մանկապարտեզի անհրաժեշտությունը համայնքը խիստ էր զգում, քանի որ մինչեւ այժմ նախադպրոցական տարիքի երեխաների համար գործում էր միայն նախակրթարանը, որտեղ հաճախում էին 4-5 տարեկան երեխաները: Իսկ մանակապարտեզի շահագործմամբ այս հաստատություն են այցելելու 3-4 տարեկան փոքրիկները: Արդեն ցուցակագրվել է 32 երեխա: Մինչեւ 50 տեղի համար նախատեսված մանկապարտեզն ունի ննջասենյակներ, խաղասենյակներ, խոհանոց, 2 սանհանգույց, հանդերձարան, օժանդակ այլ սենյակներ:
Շնորհավորելով հարթավանցիներին եւ նրանց բալիկներին, մարզպետը նշեց, որ գյուղական համայնքի համար անչափ կարեւոր է մանկական այս հաստատության ստեղծումը: Այն նպաստավոր դեր կունենա կրթական ողջ գործընթացի կազմակերպմանը, կնպաստի երեխաների ներդաշնակ զարգացմանն ու դաստիարակությանը:
Մանկապարտեզի բացմանը ներկա էին եւ հարթավանցիներին ողջունեցին նաեւ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն, ,,Օրանժ,, հիմնադրամի, ,, Շեն,, բարեգործական կազմակերպության ղեկավարները: Ելույթներում նշվեց, որ մանկապարտեզի հիմնանորոգումը մեկն է ,,Մեկ գյուղ,, համայնքային զարգացման ինտեգրված ծրագրի աշխատանքներից, որի շրջանակում համայնքում կառուցվել են նաեւ կաթի ընդունման կետ, 400 մ. ոռոգման փակ համակարգ, անասնաբուժական կետ, վերանորոգվել եւ կահավորվել է դպրոցի մարզադահլիճը եւ այլն:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14