Նորություններ
Արագածոտնի մարզկենտրոն Աշտարակում կառուցվում է մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնի շենքը
08.10.2014

Արագածոտնի մարզկենտրոն Աշտարակ քաղաքի Մուղնի թաղամասում ընթանում են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնի շինարարական աշխատանքները: Արդեն ավարտվել են երկրորդ մասնաշենքի ներքին կառուցվածքի սենյակների սահմանազատումը եւ երրորդ մասնաշենքում գտնվող ավտոկայանատեղերի շինարարությունը: Այժմ ընթանում են պատուհանների բացման աշխատանքները:
Նախատեսվում է կառուցել ժամանակակից սարքավորումներով համալրված մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն եւ հրշեջ փրկարարական ջոկատի շենք, որը կատարելագործելու է ԱԻ դեպքերի արձագանքման որակը:
Արագածոտնի ՄՓՎ-ի կողմից ձեռք բերված մասնակի շինանյութով սկսվել է նաեւ Արագածի հրշեջ-փրկարարական ջոկատի տանիքի կառուցապատման աշխատանքները: