Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Այցելեցին Հակոբ Ինջիղուլյանին

07.10.2014

Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի հանձնարարությամբ փոխմարզպետ Նունե Մովսիսյանն այցելեց Ոսկեվազ, գերեվարությունից տուն դարձած Հակոբ Ինջիղուլյանի տուն: Հիշեցնենք, որ Ինջիղուլյանը 2013թ. օգոստոսին ծառայությունն իրականացնելու ժամանակ տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով հատել էր ղարաբաղա-ադրբեջանական սահմանը, հայտնվել հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում։ Մեկ տարի անց՝ 2014թ. օգոստոսին, նա տեղափոխվել էր երրորդ երկիր, որտեղից էլ իրականացվել էր նրա վերադարձը Հայաստան:
Փոխմարզպետը փոխանցեց մարզպետի շնորհավորանքն ու բարեմաղթանքը ընտանիքին՝ անչափ կարեւոր իրադարձության համար, նրան հանձնեց նվերներ:
Որքան էլ հայրենի հողն ու օջախը ապահովություն էին ներշնչում, այնուամենայնիվ, Հակոբը անթաքույց հուզմունքով էր պատմում իր կյանքի, թերեւս, ամենաճակատագրական դեպքերի մասին: Նա ասաց, որ ոչինչ չէր կարող իրեն ետ պահել հայրենիք վերադառնալու մտքից, եւ այդ համոզմունքն էր, որ ուժ, համբերություն ու կամք հաղորդեց նրան, եւ իրակաանացավ իր, ծնողների ու հարազատների, ողջ գյուղի, ամենքի բաղձալի երազանքը:
Հակոբի ծնողները ընդգծեցին, որ այդ ամնենն, անկասկած, մեր երկրի ղեկավարության, պաշտպանության նախարարության, պատկան մարմինների հետետուղական ու նպատակային աշխատանքի շնորհիվ էր, ինչի համար անսահման է իրենց երախտագիտությունը:
Պատմելով իր ծրագրերի մասին, Հակոբն ասաց, որ անպայման շարունակելու է ուսումը (մինչ բանակ մեկնելը, նա ուսանել էր ճեմարանում, որը , սակայն, անավարտ էր մնացել): Մտադիր է ընդունվել Երեւանի պետական համալսարան, դառնալ միջազգայնագետ:
Իսկ այսօր Հակոբը դեռ վայելում է վերադարձի բերկրանքը: Ուրախությունն իր ու ընտանիքի հետ կիսում է ողջ գյուղը, հասարակությունը, իրենով հետաքրքրվում է ղեկավարությունը, օգնում, որպեսզի հաղթահարվեն մղձավանջային հիշողությունները: Հուսալի արդյունքներ են ստացվել նաեւ բժշկական հետազոտություններից: Հակոբը առողջական լուրջ խնդիրներ չունի եւ լավատեսորեն է տրամադրված ապագայի հանդեպ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14