Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շնորհավորանք՝ Ուսուցչի օրվա կապակցությամբ

07.10.2014

Արագածոտնի մարզպետարանում կայացավ Ուսուցչի օրվան նվիրված տոնական միջոցառում, որին մասնակցության համար հրավիրվել էին դպրոցների տնօրենները, ուսուցիչներ, տարբեր տարիներին աշխատած եւ ներկայումս հանգստի անցած վաստակաշատ մանկավարժներ:
Ներկաներին եւ, ի դեմս նրանց, բոլոր մանկավարժներին շնորհավորեց մարզպետ Սարգիս Սահակյանը: Նա ասաց, որ Ուսուցչի տոնը ամենասիրվածներից մեկն է, եւ մարզի ղեկավարությունը, ավանդաբար, այն նշում է մեծ շուքով, հանդիսավոր պայմաններում մեծարում ու գնահատում մանկավարժների աշխատանքն ու վաստակ: Ուսուցչի աշխատանքը ըստ արժանվույն են հատուցում հասարակության բոլոր շերտերը: Երկրի ղեկավարության կողմից արվում է հնարավորինը՝ բարելավելու ուսուցման գործընթացն ու կենսական պայմանները: Բոլոր ուսուցիչներին մարզպետը մաղթեց քաջառողջություն, ընտանեկան երջանկություն եւ արգասաբեր աշխատանք:
Հնչեցին շնորհավորանքի այլ ելույթներ, ասվեցին բարեմաղթանքներ եւ երախտագիտության խոսքեր: Իրենց շնորհակալությունը հայտնեցին նաեւ ուսուցիչները եւ հավաստիացրին, որ մանկավարժության ուղին իրենք կանցնեն ամենայն սիրով, պատասխանատվությամբ ու նվիրումով:
Կրթության գործում ունեցած ձեռքբերումների համար մի խումբ մնակավարժներ պարգվեւատրվեցին մարզպետի պատվոգրով եւ նվերներով: Վաստակաշատ մի խումբ մանկավարժների շնորհավորեց եւ նվերներ հանձնեց ՀՀԿ  կազմակերպությունը:
Ուսուցիչներին իրենց երաժշտական կատարումներով շնորհավորեցին հանրապետական տարբեր մրցույթներում մասնակցություն ունեցած եւ հաղթանակներ տարած դպրոցականները:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14