Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետ Սարգիս Սահակյանը մասնակցեց Իրինդի մանկապարտեզի բացմանը

07.10.2014

Հոկտեմբերի 7-ին մարզպետ Սարգիս Սահակյանը Իրինդում մասնակցեց մանկապարտեզի բացման արարողությանը: Մանկապարտեզը կառուցվել է ,,Վորլդ Վիժըն Ինթերնեյշնլ-Հայաստան,, կազմակերպության ծրագրով, մարզպետի աջակցությամբ եւ համայնքապետարանի համաֆինանսավորմամբ:
Նախադպրոցական կրթօջախի ստեղծման համար տեղ է հատկացվել համայնքային կենտրոնում: Այն զբաղեցնում է երկու հարկի որոշակի հատված, որն իր մեջ ընդգրկում է ննջասենյակ, խաղասենյակ, խոհանոց, սանհանգույցներ, լուսավոր միջանցքներ, պահեստ: Մանկապարտեզը նախատեսված է 30 երեխայի համար: Ներկայումս գրանցվել է 20 երեխա, սակայն, հաճախողների թիվը կավելանա:
Շնորհավորելով իրինդցիներին, մարզպետը նշեց, որ մանկապարտեզի կառուցումը անհրաժեշտ լինելուց բացի, մեծ խորհուրդ ունի իր մեջ: Դա նշանակում է, որ գյուղում վաղվա օրվա նկատմամբ լավ հեռանկարներ ու հաստատուն հեռանկարներ կան: Նշվեց, որ առաջիկայում կենսապահովման ուղղվածության նոր ծրագրեր են իրականացվելու:
Բացման արարողությանը ներկա ,,Վորլդ Վիժըն Ինթերնեյշնլ-Հայաստան,, կազմակերպության ղեկավարներն էլ նշեցին, որ Իրինդում իրենք արդեն վերանորոգել են խմելու եւ ոռոգման ջրագծեր, ինչը շարունակություն կունենա նաեւ գալիք տարում, նաեւ իրականացնում են նկարչական խմբակի գործունեությունը:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14