Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

04.10.2014

Հարգարժան ուսուցիչնե՛ր, սրտանց շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Ուսուցչի օրվա առթիվ:
Այս տոնը ամենասիրված տոներից մեկն է, եւ այն մենք նշում ենք ազգովի: Ուսումնատենչ եւ գիտելիքներով հարուստ մեր ժողովուրդը միշտ Էլ առանձնահոտուկ սեր ու հարգանք է տածել դեպի ուսուցիչը, մեծարել նրա առաքելությունն ու շնորհակալ վաստակը: Այդպես է նաեւ այսօր, եւ ամենեւին չի նվազել ձեր հանդեպ ունեցած ակնածանքն ու երախտագիտությունը:
Դո՛ւք, սիրելի ուսուցիչներ, ձեր նվիրված ու հոգատար աշխատանքով մեծապես նպաստում եք մեր հասարակության վաղվա քաղաքացու ձևավորմանը, գիտելիքների հետ մեկտեղ սերմանում հայրենասիրություն, մարդասիրություն, պատասխանատվության գիտակցում ու քաղաքացիական կեցվածք:
Սիրելի ուսուցիչներ, ձեր աշխատանքը ըստ արժանվույն են հատուցում հասարակության բոլոր շերտերը: Երկրի ղեկավարության կողմից արվում է հնարավորինը՝ բարելավելու ձեր գործունեության ու կենսական պայմանները, ինչը կրելու է շարունակական բնույթ:
Կրկին շնորհավորում եմ ձեզ, մաղթում եմ քաջառողջություն, ընտանեկան երջանկություն և արգասաբեր աշխատանք՝ ձեր ազգանպաստ գործում:



 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14