Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Իրականացվում են մշակութային ծրագրեր

03.10.2014

Հուլիսի 30-ին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի՝ Արագածոտնի մարզ կատարած այցելության ժամանակ նախարարի եւ մարզպետ Սարգիս Սահակյանի միջեւ պայմանավորվածություն ձեռք բերվեց համատեղ մշակութային մի շարք ծրագրեր իրականացնելու վերաբերյալ:
Այդ շրջանակում Երեւանի կամերային եւ համազգային թատրոնների արտիստները հյուրախաղերով հանդես են եկել մարզի համայնքներում: Արագածավանում, Ծաղկահովիտում, Ապարանում, Արագածում, Օշականում, Ներքին Բազմաբերդում բեմադրվել են ,,Շուխոնց Միրոն,, եւ Սասունցի Դավիթ,, ներկայացումները:
Հոկտեմբերի 2-ին մարզի շուրջ 500 դպրոցական Երեւանի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում դիտել է Տիգրան Չուխաջյանի ,,Արշակ 2,, օպերան: Իսկ հոկտեմբերի 9-ին նույնքան դպրոցականի համար նախատեսվում է Արմեն Տիգրանյանի ,,Անուշ,, օպերայի դիտումը:
Ծրագրի շրջանակում սեպտեմբերի 3-ին Աշտարակի Արտեմի Այվազյանի անվան եւ Կոտայքի մարզի Աբովյանի երաժշտական դպրոցների սաները համերգ ունեցան Երեւանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում: Համերգից հետո երաժշտական դպրոցների սաներն այցելեցին Արամ Խաչատրյանի տուն-թանգարան:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14