Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ապարանի ավագ դպրոցում բացվեց ռազմամարզական հրապարակ

03.10.2014

ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի եւ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի նախաձեռնությամբ Արագածոտնի մարզի հանրակրթական դպրոցներում իրականացվում է ռազմամարզական հրապարակների կառուցում:
Առաջին խաղահրապարակը բացվել էր Աշտարակի Պերճ Պռոշյանի անվան թիվ 3 դպրոցում, որով պայմանավորված՝ կրթօջախում բարձր հիմքերի վրա է դրված ռազմահայրենասիրական դաստիարակությունը:
Հոկտեմբերի 2-ին հանդիսավոր արարողությամբ բացվեց Ապարանի ավագ դպրոցի ռազմամարզական հրապարակը: Այն իր մեջ ներառում է 10 մարզաձեւի վարժասարքեր, որոնք լիովին բավարարում են ժամանակակից չափանիշները:
Հանդիսությանը ներկա փոխմարզպետ Նունե մովսիսյանը հնչեցրեց մարզպետի ողջույնի խոսքւ, որտեղ կարեւորվեց ավագ դպրոցում նման կառույցի ստեղծումը, քանի որ այստեղ սովորած տղաները լիովին պատրաստ են ծառայության եւ լիարժեքորեն կարող են համալրել բանակի շարքերը թե՛ ֆիզիկապես. եւ թե՛ ՆԶՊ գիտելիքների իմացությամբ:
Հնչեցին նաեւ շնորհավորանքի այլ ելույթներ: Ապարանի քաղաքապետ Գոռ Աբրահամյանը եւ Ավագ դպրոցի տնօրեն Նվարդ Բարսեղյանը պաշտպանության նախարարի կողմից պարգեւատրվեցին ,,Վազգեն Սարգսյան,, մեդալով:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14