Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնի մարզպետն այցելեց մարզի տարեցներին

01.10.2014

Հոկտեմբերի 1-ին նշվող տարեցների միջազգային օրվա կապակցությամբ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանն առանձնահատուկ ուշադրության արժանացրեց մարզի 100 եւ ավելի տարիք ունեցողներին: Նրանք 5-ն են՝ Աշտարակում բնակվող Վերգուշ Փարվանյանը, սասունիկցի Ֆարխա Հակոբյանը, Ոսկեհատից՝ Գունյա Մարկոսյանը եւ Խազալ Ամոյանը՝ Արտենիից: Մարզպետի եւ համայնքների ղեկավարների կողմից կատարվեց այցելություն նրանց: Շնորհավորանքի եւ բարեմաղթնքների հետ այդ կարեւոր օրվա կապակցությամբ 100 եւ ավելի տարեկան այս տարեցներին հանձնվեցին խորհրդանշական նվերներ:
Տարեցների օրը անակնկալ էր սպասվում նաեւ Աշտարակ քաղաքում բնակվող 90 եւ ավելի տարիք ունեցող տատիկ-պապիկներին: Սարգիս Սահակյանն այցելեց երկարամյա կենսագրություն եւ աշխատանքային մեծ վաստակ ունեցող անձանց:
Առաջինը, ում մարզպետն այցելեց, գյուղատնտես Կարո Գրիգորյանն էր: Մարզպետի այցը անչափ ոգեւորել էր նրան, եւ անթաքույց հուզմունքով նա շնորհակալ եղավ ուշադրության համար: Աշխատանքային երկարամյա գործունեությամբ իմաստնացած, նա մարզպետի հետ կիսեց երեկվա, այսօրվա կյանքի մասին ունեցած իր մտորումները, տարիների հետ ձեռք բերած փորձառությամբ խոսեց վաղվա օրվա մասին ունեցած իր մտորումներից, հայրաբար խորհուրդներ տվեց:
Մարզպետին սիրով հյուրընկալեց նաեւ գինեկոլոգ Սիլվա Մակարյանը, ում Աշտարակում բոլորն են ճանաչում: Ընդամենը մեկ օր առաջ նա նշել էր իր ծննդյան 90-ամյակը: Հոբելյանական միջոցառմանը մասնակցելու համար աշխարհի տարբեր ծայրերից ժամանել էին նրա զավակներն ու թոռները: Մարզպետի այցից ոգեւորված, բշծկուհին մտաբերեց եւ պատմեց իր ավելի քան 50 տարվա աշխատանքային գործունեության մասին: Իսկ այդ գործունեությունը սովորական չէր: Նրա մասնագիտական հմտության եւ փորձառության շնորհիվ տարեկան լույս աշխարհ էր եկել շուրջ 800 նորածին: Բշկուհին արագորեն բազմապատկում է այդ թիվն իր աշխատած տարիների հետ, եւ ստացվում է պատկառելի մի թիվ: Հիրավի՝ մեծ վաստակ, որով այսօր հպարտանում է տիկին Սիլվան ու երբեք չի դադարում ապրել իր մասնագիտական անհանգստությամբ: Խնդրանքի պես դիմում է մարզպետին, հորդորում, որ հնարավորինս արագ իրականացվի հիվանդանոցի վերանորոգումը: Եվ տեղեկանալով, որ այդ ուղղությամբ ղեկավարությունը միջոցներ է ձեռնարկում, գոհանում է ու շնորհակալորեն ժպտում:
Աշխատանքային երկարամյա եւ հարուստ կենսագրություն ունեցող Մկրտիչ Մանուկյանիը Սարգիս Սահակյանին դիմավորեց առանձնակի սպասումով: Նա չթաքցրեց իր ուրախությունը մարզպետի այցի առթիվ եւ ասաց, որ վաղուց էր առիթի սպասում, որպեսզի շնորհակալություն հայտներ նրան: Մարզպետի ուղեգրով նա անվճար, պետպատվերի շրջանակում վիրահատել էր իր աչքերը եւ հիմա լիարժեք տեսողությամբ , կարողանում էր ապրել, արարել, զբաղվել հասարակական գործունեությամբ: Հպարտությամբ եւ ամենայն մանրամասնորեն նա պատմեց իր կյանքի ձեռքբերումների, աշխատանքային գորձունեության եւ հաջողությունների մասին: Այժմ էլ նա իր գործի շարունակությունը տեսնում է իր աշխատասեր զավակների, ուսումնատենչ թոռների մեջ:
Իր բովանդակալից կյանքի մասին սիրով եւ հոգածությամբ պատմեց մանկավարժ Սիլվա Նալբանդյանը, ում եւս իր այցելությամբ պատվեց Սարգիս Սահակյանը: Ուսուցչուհին հպարտորեն թվարկում է իր այն աշակերտների անունները, ովքեր այսօր իրենց արժանի տեղն են գտել կյանքում եւ զբաղեցնում են պատասխանատու եւ հեղինակավոր խաշտոններ: Նրանք էլ իրեն են հիշում եւ ամեն առիթով այցելում, զանգահարում, բացիկներ են ուղարկում իրեն: Մարզպետին էլ, թեպետ, առերես առաջին անգամ է հանդիպում, նրա գործունեության, քաղաքում եւ մարզում կատարվող բոլոր լավ նորությունների մասին քաջատեղյակ է, ինչի համար գոհ է եւ ուրախ:
Բոլոր տարեցները հաճույքով եւ սիրով ընդունեցին մարզի ղեկավարի կողմից իրենց մատուցած անակնկալը եւ այն հանգամանքը, որ կարեւորվում է իրենց վաստակն ու երկարակեցությունը: Ի պատասխան ցուցաբերած ուշադրության, տարեցները օրհնանք հղեցին` ,, բարով հասնեք մեր տարիքին,,:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14