Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հանդիպում Ուջանում

29.09.2014

 

Արագածոտնի մարզում իրականացվում է Առաջին համաշխարհային պատերազմի 100-ամյա տարելիցին նվիրված ,,Առաջին համաշխարհայինը և հայ ժողովուրդը,, միջոցառումների ընդգրկուն ծրագիր որի նախաձեռնողը Արագածոտնի մարզպետարանն է: Այդ շրջանակում մարզային մամուլում մեկնարկել է հոդվածաշար՝ նվիրված առաջին աշխարհամարտին: Աշխարհամարտ, որը ողբերգական հետևանքներ ունեցավ հայ ժողովրդի համար: Եվ միայն ազգի որոշ իմաստուն ու քաջարի նվիրյալների հերոսական ջանքերի շնորհիվ չիրականացավ հայ ժողովրդին իսպառ բնաջնջելու պանթուրքական ծրագիրը:
Անվերապահորեն այդպիսին էր ժողովրդի կողմից ազգային հերս հռչակված Զորավար Անդրանիկը: 1740 կամավորով համալրված նրա ջոկատում քիչ չեն եղել մեր կողքին ապրող մարդկանց պապերը, ովքեր հռչակավոր Դիլմանի եւ  այլ  ճակատամարտերի հերոսներ են եւ անձնվիրաբար կռվել են թուրքական  զորամիավորումների դեմ:
Նրանցից յուրաքանչյուրն, իրավմամբ, հպարտորեն կրում է ,,Անդրանիկի զինվոր,, պատվավոր անունը, ովքեր դարձան նաև Ուջան գյուղի հիմնադիրները՝ յուրաքանչյուրը ստեղծելով իր գերդաստանը: Սեպտեմբերի 28-ին գյուղի Անդրանիկ Օզանյանի անվան միջնակարգ դպրոցում վերոհիշյալ ծրագրի շրջանակներում կազմակերպվել էր հանդիպում այդ գերդաստանների ներկայացուցիչների հետ: Նրանք սիրով ներկայացրին պապերից լսած հուշերը Զորավարի ու նրա անցած ճանապարհի մասին:
Հանդիպման մասնակիցները մեծ հետաքրքությամբ ունկնդրեցին պատմական գիտությունների թեկնածու, համագյուղացի Հարություն Պապոյանի դասախոսությունը` ,,Առաջին համաշխարհային պատերազմը և Հայաստանը,, թեմայով:
Իր ելույթով փոխմարզպետ Նունե Մովսիսյանը, կարևորելով նման միջոցառումը, նշեց, որ այն լինելու է շարունակական: Ծրագրի շրջանակներում անցկացվելու է նաև ,,Քելե լաո, քելե էրթանք մըր էրգիր,, վերտառությամբ երգի փառատոն, կազմակերպվելու են պատմական թեմաներով դասախոսություններ, շարադրությունների, նկարչության մրցույթներ, կոմիտասյան թեմաներով միջոցառումներ, կատարվելու է հիշատակների ծառատունկ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14