Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շնորհավորանք՝ հայրենակից բանաստեղծներին

29.09.2014

Լրացավ մեր գրականագետ, հրապարակախոս, բանասիրական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր, ծնունդով հնաբերդցի Լյուդվիգ Կարապետյանի 75-ամյակը: Այդ կապակցությամբ Երեւանի Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում կազմակերպվել էր հոբելյանական միջոցառում: Մասնակցում էին մտավորականներ, հոբելյարի գործընկերները, մտերիմներն ու հարազատները, ովքեր իրենց շնորհավորանքի եւ բարեմաղթանքի հետ մեկտեղ կիսվեցին նրան բնութագրական հիշողություններով ու հետաքրիր պատմություններով: Մատուցվեցին տոնական ընծաներ, մշակույթի նախարարության եւ Հայ ժուռնալիստների միության կողմից՝ մեդալներ:
Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի անունից Լ. Կարապետյանին ողջունեց մարզպետի տեղակալ Նունե Մովսիսյանը: Նա փոխանցեց մարզպետի շնորհավորանքն ու պատվոգիրը:
Հայաստանի գրողների տանը կայացավ մեր մեկ այլ հայրենակցի՝ աշտարակցի բանաստեղծ, նկարիչ, հրապարակախոս Արեւշատ Ավագյանի ստեղծագործությանը նվիրված երեկո: Ի թիվս բազմաթիվ շնորհավորական ելույթների, հնչեց նաեւ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի ողջույնն ու բարեմաղթանքը: Այնտեղ, մասնավորապես, կարեւորվեց գրի ու գրականության դերը մարդկության պատմության մեջ: ,,Արեւշատ Ավագյանը այն մտավորականներից է, ում շուրջը համախմբվել են մարզի ստեղծագործողները: Նա հիմնել է ,,Արագածոտնի մուսաներ,, կազմակերպությունը, որն ակտիվ գործունեություն է ծավալում, հանդիպումներ կազմակերպում մարզի բոլոր տարածաշրջաններում, նպաստում մշակութային կյանքի աշխուժացմանը,,-ասված է մարզպետի խոսքում:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14