Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Սուրբ Խաչ հուշարձանին ամրացվեց 1714-րդ խաչը

29.09.2014

Արագածոտնի մարզում Սուրբ Խաչ եւ Սուրբ Երրորդություն Հույսի Խորան Հաղորդարան կոչվող կառույց-հուշարձանի վրա սեպտեմբերի 28-ին, տեղադրվեց 1714-րդ խաչը: Արարողությունը մասնակցում էին Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանը, ՀՀԿ-ական պատգամավորներ Հակոբ Հակոբյանը, ՀՅԴ-ից Դավիթ Լոքյանը, ինչպես նաեւ հարյուրավոր քաղաքացիներ: 1714-րդ խաչի «քավորը»՝ Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն ու ներկաները խաչը հուշարձանին ամրացնելուց առաջ համբուրեցին այն:
Միջոցառման կազմակերպիչ, «Նիգ-Ապարան» հայրենակցական միության նախագահ Աղվան Հովսեփյանի խոսքով՝ 1714-րդ խաչի տեղադրումը նշան է այն բանի, որ հայ ժողովուրդը 1714 տարի իր խաչն է կրում: «Մենք արժեւորեցինք մեր պատմության 1714-րդ խաչը, խաչադրումը նշան է այն բանի, որ այս ժողովուրդը 1714 տարի պատվով կրում է իր խաչը: Մեր ժողովուրդը խաչակիր է եղել, եւ մեզանից յուրաքանչյուրը խաչակիր է: Խաչակիր է, քանզի խաչի զորությամբ, խաչի ապավենով այսօր պետք է գոյատեւենք ու հարատեւենք: Բոլորս եկել ենք այստեղ մեր խաչով՝ մեր խաչը կրելով: Ձեզ բոլորիդ պահապան լինի Քրիստոսի արյամբ ողողված խաչը»,- այս խոսքերով Աղվան Հովսեփյանը դիմեց հավաքվածներին:
Հանդիսությունը վերածվեց ժողովրդական տոնախմբության, որտեղ տեղի, ինչպես նաեւ հարեւան մարզերի համայնքները ներկայացել էին իրենց ավանդական հյուրասիրությամբ՝ մատուցելով ազգային կերակրատեսակներով, կոլորիտային խոհանոցով:
Միջոցառման ողջ ընթացքն ուղեկցվեց հանրապետության ճանաչված արտիստների երաժշտական կատարումներով:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14