Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հրամանատարաշտաբային ուսումնավարժանք` բնակչության պաշտպանությունը ուժեղ երկրաշարժի դեպքում

26.09.2014


Սեպտեմբերի 25-ին ժամը 07:30-19:00 Արագածոտնի մարզպետարանում Արագածոտնի մարզային փրկարարական վարչության կողմից անցկացվեց հրամանատարաշտաբային ուսումնավարժանք <<Բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը և իրականացումը ուժեղ երկրաշարժի դեպքում>> թեմայով, որի նպատակն էր կատարելագործել ՀՀ Արագածոտնի մարզի պետական կառավարման տարածքային մարմնի, մարզի արտակարգ իրավիճակներում գործող մշտական հանձնաժողովի և մարզային փրկարարական վարչության հմտություններն ու ունակությունները ուժեղ երկրաշարժի դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպման և իրականացման գործում:
Ուսումնավարժանքը անցկացնում էին Արագածոտնի մարզպետ Ս. Սահակյանը և մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Ա. Մանուկյանը: Մասնակցում էին Արագածոտնի մարզի արտակարգ իրավիճակներում գործող մշտական, տարհանման հանձնաժողովների, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության, ճառագայթային, քիմիական և մանրէաբանական իրավիճակի մշտական հսկողության համակարգի հիմնարկների, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության <<Հիդրոօդերևույթաբանական և մոնիթորինգի պետական ծառայություն>> պետական ոչ առևտրային կազմակերպության մարզային ծառայության, Աշտարակ համայնքի ղեկավար կազմի ներկայացուցիչները:
Ժամը 07:30-ից ՄՓՎ ՃԿԿ-ի կրտսեր հրահանգիչը ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության հյուսիսային ծառայության հերթապահից ստանում է հաղորդագրություն, որ Արագածոտնի մարզի տարածքում, Աշտարակ քաղաքից 10 կմ հարավ-արևելք, 11 կմ խորության վրա տեղի է ունեցել 5,2 մագնիտուդով երկարաշարժ: Ազդարարման փուլին հաջորդում է որոնողա-փրկարարա¬կան և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների կազմակերպումը, որն իրակնացնելու համար վարժանքի մասնակիցները ներկայացրեցին իրենց տրամադրության տակ եղած ուժերը: Քննարկվեց նաև մասնակիցների զեկույցները և ընդհանուր գնահատական տրվեց հնարավոր երկրաշարժի դեպքում աշխատանքների վերաբեր¬յալ:
Ուսումնավաժանքը հնարավորութհյուն տվեց պարզել արձագանքող ուժերի ղեկավարների ունակությունները աղետի գոտում փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների կազմակերպման և իրականացման գործում, ստուգել <<Արագածոտնի մարզում ուժեղ երկրաշարժի դեպքում բնակչության պաշտպանության կազմակերպման պլանի>> իրատեսությունը և կատարելագործել փոխհամագործակցությունը կառավարման մարմինների և ուժերի միջև:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14